Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թեհրան          Հուլիսի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մակունցը հրաժարվել է․ «Հրապարակ»    

03 հուլ 2026 10:07

13 հազարով այս տարի քիչ են եղել, ինչո՞ւ է ԱԺ-ն նման հակասահմանադրական նախագիծ ընդունում․ «Հրապարակ»

13 հազարով այս տարի քիչ են եղել, ինչո՞ւ է ԱԺ-ն նման հակասահմանադրական նախագիծ ընդունում․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. Ալխաս Ղազարյանն ու Արուսյակ Մանավազյանն օրենքի նախագիծ են դրել շրջանառության մեջ, որով արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիներին ընտրական իրավունքից կզրկեն, եթե նրանք վերջին 6 ամսում Հայաստանում չեն եղել: Հիմնավորումն այն է, որ ՌԴ-ից ՀՀ քաղաքացիները գալիս եւ քվեարկում են ընդդիմադիրների օգտին:

Մենք փորձեցինք պարզել, թե հունիսի 7-ի շեմին քանի մարդ է ժամանել Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանի մեր աղբյուրներից պարզեցինք, որ 2026 թ․ մայիսի 1-ից մինչեւ հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվն այս տարի ավելի քիչ է եղել, քան նախորդ տարվա նույն օրերին։

Տարբերությունը եղել է 13 հազար 390 քաղաքացի կամ 7,5 տոկոսով պակաս։ Պարզվում է` 2025 թ․ մայիսին եւ հունիսի առաջին 4 օրերին օդային եւ ցամաքային ճանապարհով Հայաստան է ժամանել 193 հազար 47 ՀՀ քաղաքացի, իսկ 2026-ի նույն օրերին՝ 179 հազար 657 քաղաքացի։

Մեր աղբյուրն ասաց, որ միայն «Շիրակ» եւ «Զվարթնոց» օդանավակայանների անցակետերով են 2026-ին Հայաստան ժամանել 2 հազար 571-ով ավելի շատ ՀՀ քաղաքացի, քան 2025-ին։ Նախորդ տարի այդ թիվը 79 հազար 670 էր, այս տարի՝ 82 հազար 241 քաղաքացի, սակայն դրանից ընդհանուր ժամանողների թվերը չեն փոխվում: Այժմ հարց՝ ինչո՞ւ է ԱԺ-ն նման հակասահմանադրական նախագիծ ընդունում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր