Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել          Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը       ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան    

05 փետ 2019 14:57

Հենց նեղն են ընկնում, հայտնվում է «փրկիչը»՝ Փաշինյանը և հրշեջի պես փորձում մարել հրդեհը

Հենց նեղն են ընկնում, հայտնվում է «փրկիչը»՝  Փաշինյանը և հրշեջի պես փորձում մարել հրդեհըՀայաստանում ռեալ արդյունքներ  չեն երևում, թեև իշխանափոխությունից անցել է մոտ 8-9 ամիս։ Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը։
«Թե՛ բիզնեսը, թե՛ հանրությունը իրենք խնդիրներն ունեն և փորձում են կառավարության քայլերում իրենց խնդրի լուծման բանալին տեսնել, սակայն չեն տեսնում համակարգված մոտեցում, հստակ տեսլական։ Հասկանալի չէ, թե ի վերջո կառավարությունը տնտեսական հեղափոխություն եզրույթի տակ ինչ է հասկանում»,–նշեց նա։
Քաղաքագետի խոսքով՝ շատ կարևոր է, որ կառավարության ծրագիրը լինի համակարգված ծրագիր,  ոչ թե ուղղակի կարգախոսների փունջ։
Նրա համոզմամբ, սակայն, կառավարության քայլերի հաջորդականությունը խառնված է. «Կառավարության ծրագրով գալու են Ազգային ժողով, սակայն կառավարության կառուցվածքային փոփոխության նախագիծը չկա։ Ինչպե՞ս կարելի է կառավարության ծրագիր ներկայացնել, երբ հստակեցված չեն, օրինակ, ԿԳ նախարարությունը ի՞նչ գործառույթներ է այսուհետ իրականացնելու։ Չէ որ կառավարության կառուցվածքից է բխելու նաև բյուջեի վերանայումը»։
Վիգեն Հակոբյանը տպավորություն ունի, որ Նիկոլ Փաշինյանը դարձել է տարբեր իրավիճակները հանդարտեցնող «փրկիչ»։ «Այսօր մի պաշտոնյան մի բան է ասում, մեկ այլ պաշտոնյա մի այլ բան է ասում, դա վերածվում է բավականին լուրջ բանավեճի թե՛ սոցցանցերում, թե՛ քաղաքական շրջանակներում և հենց հասնում է կիզակետին, հայտնվում է «փրկիչը»՝ Նիկոլ Փաշինյանը և հրշեջի պես փորձում մարել հրդեհը»,–եզրափակեց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր