Սատարում եմ Գլխավոր շտաբի պետին և շտաբի ողջ սպայական կազմին․ Նորատ Տեր-Գրիգորյանց          Հայոց բանակն այսօր հայտնվել է անպաշտպան վիճակում․լսում ենք այնպիսի հայտարարություններ, ինչ-որ հնչում է թուրքական պետության ղեկավարներից       Քրեակատարողական հիմնարկից՝ ռազմաճակատ. ռիսկեր և անվերահսկելիություն. Hetq.am    

05 փետ 2019 17:57

Պոզները կաջակցի ամուսնուն դավաճանած Քսենիա Սոբչակին

Պոզները կաջակցի ամուսնուն դավաճանած Քսենիա ՍոբչակինՎերջին մի քանի ամիսների ընթացքում համացանցում ակտիվորեն քննարկում է Քսենիա Սոբչակ, Մաքսիմ Վիտորգան, Կոնստանտին Բոգոմոլով սիրային եռանկյունին։ Մաքսիմ Վիտորգանը, սրճարանում միասին տեսնելով Քսենիայի եւ Բոգոմոլովին, ծեծի էր ենթարկել կնոջ ենթադրյալ սիրեկանին։ Հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները մեկնաբանել է իրավիճակը։ Նա անկեղծորեն զարմացած է՝ ինչու է բոլորին այդքան հետաքրքրում այդ թեման։

«Նույնը կարող եմ ասել արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի անձնական կյանքի նկատմամբ հանրության արտասովոր հետաքրքրության մասին։ Հնարավոր է՝ ինչ-որ բացատրություն կա՝ ինչու է դա այդքան գրավում բոլորին, բայց մինչ այժմ ինձ որեւէ մեկը համոզիչ բացատրություն չի տվել։ Ինձ համար դա շատ տարօրինակ է, ուշադրությունն այսպես ասած հայտնիների կյանքի հանդեպ ինձ միշտ զարմացնում է»,- իր միկրոբլոգում գրել է Վլադիմիր Պոզները։

Նա պատմել է, որ եղել է շրջապատում, ուր թեժ քննարկել են Վիտորգանի եւ Բոգոմոլովի վեճը, եւ ինչ-որ մեկը պատմել է այն մասին, որ Քսենիան հարցազրույցներից մեկում կնոջ դավաճանության մասին դիրքորոշում է արտահայտել։

«Սոբչակը մոտավորապես ասել էր, որ եթե տղամարդը դավաճանում է, նրան «մաչո» են անվանում, իսկ եթե կինն է դավաճանում, նրան ավանում են… ամենայն հավանականությամբ, գլխի եք ընկնում։ Սոբչակն այդ կարծիքն է արտահայտում եւ ասում, որ դա սխալ է։ Գիտեք, ես նրա հետ ամբողջությամբ համամիտ եմ։ Ինչո՞ւ է հասարակությունը տղամարդուն ներում այն, ինչ չի ներում կնոջը։ Եվ նույնիսկ հիանում է նրանով ու ոչ թե դատապարտում։ Կարծում եմ՝  այդ առումով իր դերակատարումն է ունեցել կրոնը։ «Մի ցանկացիր հարեւանիդ կնոջը» պատվիրան գոյություն ունի, իսկ «Մի ցանկացիր հարեւանուհուդ ամուսնուն», չգիտես՝ ինչու, գոյություն չունի»,- նշել է Պոզները։

Հայտնի հարցազրուցավարի խոսքով՝ կենսաբանական տեսանկյունից բոլոր մարդիկ պոլիգամ են ու ոչ մոնոգամ, ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք։ Այդ իմաստով բնությունը բոլորին հավասար է ստեղծել։ «Քսենիա Սոբչակը խոսել է կարեւոր հարցի մասին, որի շուրջ առաջարկում եմ մտածել։ Եվ առհասարակ կարելի է նաեւ վիճել, այս հարցն արժանի է դրան»,- եզրափակել է Պոզները։






Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր