15:25 - Աստծուց ու մեր ապրածից գոհ ենք այնքանով, որ մենք այդքանից հետո սաղ սալամաթ ենք. Կեցցեք         15:05 - Երբվանից օդի ջերմաստիճանը կնվազի      14:38 - Քոչարյանի գործով ՄԻԵԴ–ից եւ Վենետիկի հանձնաժողովից խորհրդատվական կարծիք ստանալու գործընթացին՝ որպես կանոն, 5-6 ամիս կտրվի    

11 փետ 2019 15:35

Մահվան դեպքերը բանակում չեն կրճատվել, չեն նվազել,չգիտեմ` արդյոք այս մի դեպքն էր, որ իրենք թաքցրել են, թե` ոչ

Մահվան դեպքերը բանակում չեն կրճատվել, չեն նվազել,չգիտեմ` արդյոք այս մի դեպքն էր, որ իրենք թաքցրել են, թե` ոչԶինվորի մահվան դեպքի մասին չհայտնելը համարում եմ ոչ թափանցիկ աշխատանքի միտում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:
«Նոր նախարարի հանրության հետ ոչ թափանցիկ աշխատելու միտումն ակնհայտ է, նա, կարծես, հրաժարվել է դրանից: Իսկ հանցագործությունը` տվյալ դեպքում զինվորի մահվան դեպքը թաքցնելը նույնպես հանցագործություն է»,- ասաց նա:
Ժաննա Ալեքսանյանի խոսքով` նախկինում ևս եղել են նման դեպքեր, բայց հիմա նոր իրողությունների մեջ շատ ամոթ է նման պրակտիկայի կրկնությունը: «Իրենց աշխատանքը պատշաճ կատարելու փոխարեն նույնիսկ զինվորի մահվան դեպքն են թաքցնում:  Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունը, որ չեն թաքցրել դեպքը, ուղղակի չեն հայտնել, կարող է վերծանել միայն պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որ հասկանանք՝ ինչ է ուզել ասել, մենք այդ մտքերը չենք կարողանում մեկնաբանել: Ինչ վերաբերում է փոխնախարարի հայտարարությանը, չգիտեմ՝ ինչ ասեմ, դա ոչ պրոֆեսիոնալիզմի, անտեղյակության, պարտականությունների չիմացության ցուցադրություն է, ես ուրիշ բառով դժվարանում եմ ասել: Դա անտարբերություն է զինծառայողների մահվան դեպքերի նկատմամբ, փորձ է սեփական դեմքը փրկելու: Պաշտպանության նախարարությունը հիմա փորձում է սեփական դեմքը փրկել»,- ասաց նա:
Ժաննա Ալեքսանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունն է հրավիրում  բանակի և բանակում մարդու իրավունքների վիճակի վրա: Իրավապաշտպանը չի կիսում կառավարության այն տեսակետը, թե մահվան դեպքերը կրճատվել են բանակում և գտնում է, որ զինվորի մահը թաքցրել են, որպեսզի ցույց տան, թե մահվան դեպքերը կրճատվել են բանակում: «Մահվան դեպքերը բանակում չեն կրճատվել, չեն նվազել:

Անցած տարվա բանակում գրանցված 63 մահվան դեպքը ներկայացվում էր, թե նվազում է տեղի ունեցել: Քանի որ մենք շատ խոսեցինք այդ թվի մասին, որ դա մեծ թիվ է,  նախարարությունը փորձել է թաքցնել այդ նպատակով, որպեսզի ցույց տա` նվազել են մահվան դեպքերը բանակում: Դեկտեմբերի կեսից մինչև հիմա բանակում մահվան դեպքերի մասին լռություն է: Ես վստահ չեմ, որ սա միակ դեպքն է, որը թաքցրել են»,- ասաց նա:
Հարցին՝ արդյոք կարծո՞ւմ է, որ էլի են եղել նման դեպքեր կամ հետագայում էլ կլինեն, նա պատասխանեց. «Հետագայում չգիտեմ, բայց արդեն փետրվարի 10-ն է, բայց մենք այս մի դեպքի մասին ենք լսել, իսկ մեր փորձը ցույց է տալիս, որ ամսեկան 4-5 դեպք գրանցվում է բանակում: Ես չգիտեմ` արդյոք այս մի դեպքն էր, որ իրենք թաքցրել են, թե` ոչ»:
Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը, սակայն դեպքի մասին Պաշտպանության նախարարությունն ու ՀՀ քննչական կոմիտեն որևէ տեղեկություն չեն հայտնել: Այս առնչությամբ պարզաբանում, ինչպես նաև տեղեկություն ստանալու համար Tert.am-ը գրավոր հարցումներ էր ուղարկել համապատասխան կառույցներին։
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով դեկտեմբերի 31-ին զինծառայողի մահվան դեպքը չհայտնելուն, ասել էր, որ եթե այդ ժամանակ զինվորի մահվան մասին տեղեկությունը հրապարակվեր, հնարավոր է՝  քննությանը խանգարեր։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր