Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

11 փետ 2019 17:57

Նախարարի՝ զինծառայության պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի վերաբերյալ հրամանը պետք է վերանայվի

Բանակում պետք է ծառայեն կատարյալ առողջները, իսկ պաշտպանության նախարարի 404 հրամանըվերանայման կարիք ունի: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ այդ հրամանով զորակոչվում են նաև առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիները՝ սահմանափակումով ճանաչվելով պիտանի:
«1991 թվականին այդ ցանկը շատ ընդլայնված էր, երբ մենք նոր մտածում էինք զորակոչի մասին, այդ ցանկը մշտական վերանայման կարիք ունի: Ես այն կարծիքին եմ, որ հայկական բանակում պետք է ծառայեն կատարյալ առողջ զորակոչիկները, ուրիշ բան, որ ամբողջ կոնցեպտը պետք է վերանայվի, բայց մենք պետք է վերանայենք ռեսուրսների կորստի հնարավորությունը»,-ասաց նա:

Անդրանիկ Քոչարյանը գտնում է, որ կան հիվանդություններ, որոնց առկայության դեպքում քաղաքացին շարային ծառայության համար պիտանի չէ, թեպետ այլ ծառայություն կարող է իրականացնել: Նա ծառայության համակարգի վերանայման անհրաժեշտություն է տեսնում։
«Կարծում եմ՝ ծառայության ամբողջ համակարգը վերանայելու անհրաժեշտություն կա, և ՊՆ ղեկավարության հետ մեր առաջնահերթ ծրագրերի մեջ կպլանավորենք նաև այդ ծրագրերը, կքննարկենք, կտեսնենք՝ ինչպես է ազդում ծառայության ընթացքի վրա»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ 2018 թ. ապրիլից խստացվել է պարտադիր զինծառայությունից առողջական խնդիրներով ազատվելը։ Այսօր մի շարք հիվանդությունների առկայության դեպքում, որոնց դեպքում նախկինում քաղաքացիներն ազատվում էին պարտադիր զինծառայությունից, այժմ սահմանափակումով պիտանի են ճանաչվում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր