18:00 - Իրավիճակը սահմանագոտում         17:18 - Նոր Նորքում թալանված վճարային տերմինալը հայտնաբերվել է Թոխմախի «Աղի Լճեր»-ում      17:16 - Ավելի լավ է ասել, որ լեզվի սայթաքում է եղել. Հայկ Ալումյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին    

12 փետ 2019 14:10

Փաշինյանը Ադրբեջանին կկանգնեցնի փաստի առաջ. Նիկոլ Փաշինյանի կարեւոր հայտարարությունը

Փաշինյանը Ադրբեջանին կկանգնեցնի փաստի առաջ. Նիկոլ Փաշինյանի կարեւոր հայտարարությունըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ անդրադարձել է արցախյան բանակցությունների հարցին: Փաշինյանը հիշեցրել է, որ մայիսի 9-ին Ստեփանակերտում հայտարարել է, որ պիտի բանակցի ՀՀ անունից, բայց չի կարող բանակցել ԱՀ անունից, որովհետև չունի Արցախի նախագահի կամ վարչապետի կարգավիճակ, իհարկե այն ընդգծումով, որ ՀՀ-ն շարունակում է մնալ Արցախի անվանգության երաշխավոր: Բանակցային գործընթացնում կարևորագույն խնդիրն Արցախի լիարժեք ներգրավումն է դրանում, ասել է Փաշինյանը:
«Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին եղել է մեր քննարկումների կարևորագույն կետերից մեկը: Նախկինից հայտնի է, որ ադրբեջանական կողմը Արցախի բանակցային գործընթացում ընդգրկվելու առաջարկներին և թեմաներին արձագանքում է, որ եթե հայկական կողմը բանակցություններում ներգրավի Արցախին, արդբեջանական կողմը կներգրավի Ղարաբաղի այսպես կորչված ադրբեջանական համայնքին: Իրականում այս դիրքորոշումը լրջագույն պարզաբանումների կարիք ունի: Խնդիը հետևյալն է՝ Ղարաբաղի ադրբեջանական համայնքը միշտ մասնակցել է և մասնակցում է բանակցային գործընթացին և տեղի չի ունեցել մի բանակցային խոսակցություն, որին Ղարաբաղի ադրբեջանական համայնքը ներկայացված չիլինի: Այն պարզ պատճառով, որ Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքը մասնակցում է Ադրբեջանի նախագահական, խորհրդարանական ընտրություններին, Ադրբեջանի քաղաքացիներ են և հետևաբար Ադրբեջանի նախագահը ընտրված է նաև Ղարաբաղի ադրբեջանական համայնքի կողմից և հետևաբար կառավարությունն ու նախագահն ունեն մանդատ ներկայացնելու նաև այդ մարդկանց: Ադրբեջանի դիրքորոշումը, որ եթե հայկական կողմը պնդում է Ղարաբաղի լիարժեք մասնակցության վրա, Ադրեջանն իր հերթին կպնդի ադրբեջանական համայնքի վրա, մի շարք հարցեր է առաջացնում:
Նշանակում է սա արդյոք, որ Ադրեբջանի գործող իշխանությունը հայտարարում է, որ չունի լիազորություն ներկայացնելու ողջ ադրբեջանական ժողովրդին, ողջ Ադրբեջան պետությունը բանակցային գործընթացում: Եթե Ադրբեջանում կան քաղաքացիներ, որոնց Ադրբեջանի ղեկավարությունը լիազորված չէ ներկայացնել և ինքն է խոստովանում, որ լիազորված չէ ներկայացնել Ղարաբաղի ադրբեջանական համայնքը, հետևաբար հարց է ծագում՝ Ադրբեջանի գործող իշխանությունը լիազորվա՞ծ է ներկայացնել ադրբեջանական հանրության մյուս հատվածներին, Ադրբեջանի ղեկավարությունը լիազորվա՞ծ է ներկայացնել մյուս ազգային փոքրամասնություններին, որոշակի ռեգիոնների, թե պետք է ստուգենք այդ լիազորությունը:
Եթե Ադրբեջանի ղեկավարությունը լիազորված չէ ներկայացնել ամբողջ Ադրբեջանը, ի՞նչ մանդատով է այդ կառավարությունը մասնակցում բանակցություններին: Մեր կառավարութնյունը հստակ ասում է, որ չունի մանդատ ու լիազորություն ներկայացնելու Ղարաբաղի ժողովրդին այն պարզ պատճառով, որ Ղարաբաղն ու Ղարաբաղի ժողովուրդը մեր ընտրություններին չեն մասկանցում, հետևաբար Ղարաբաղի քաղաքացիներն իմ օգտին չեն քվեարկել ու չեն օժտել մանդատով: Սրա փոխարեն նրանք ունեն իրենց ներկայացուցիչները բանակցություններում հանդես գալու: Այս քննարկումները, որոնք տեղի են ունենում Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում Ղարաբաղի ներկայացուցիչների ներգրավման վերաբերյալ, իրականում համարում եմ լուրջ առաջընթաց, որովհետև շատ կոնկրետ ձևեր ու մեթոդներ եմ տեսնում ինչպես կարող է ԼՂՀ-ն ներգրավել բանակցային գործընթացին և հիմա քննարկման մեջ ենք և կքննարկենք նաև միջազգային գործընկերների հետ»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր