Տեսանյութ. Մենք որպես պետություն, այդ ժամանակ գոյություն չենք ունեցել, չենք կարող պահանջատեր լինել Թուրքիայից, պահանջատեր լինենք, որ ի՞նչ          Իսրայելն էլ չի հանդարտվում. Իրանը կբախվի իր գործողությունների հետեւանքներին,մենք էլ կտանք համարժեք պատասխան       Բաքուն բարդ վիճակում է հայտնվել .ժամանակն է եկել44-օրյա պատերազմում հաղթանակի պարտքը մարելու.եթե Իրան- Իսրայել հակամարտությունը շարունակվի, ադրբեջանաթուրքական ալյանսն առիթը բաց չի թողնի    

13 փետ 2019 11:50

Թաղեմ ձեզ էլ, ձեր շուկան էլ.Փողոցային առևտրով զբաղվողի պատասխանը՝պատգամավորին

Թաղեմ ձեզ էլ, ձեր շուկան էլ.Փողոցային առևտրով զբաղվողի պատասխանը՝պատգամավորինԱյսօր՝ փետրվարի 13-ին, խորհրդարանում կառավարության ծրագրի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, խոսելով փողոցային առևտրի խնդրի մասին, հայտնեց, որ Իմ քայլը խմբակցությունից մի քանի պատգամավորների հետ մոտ 20 օր առաջ հանդիպել են առևտրականների հետ, քննարկել հարցերը, քննարկումներ ունեցել քաղաքապետարանի հետ, ինչի արդյունքում յուրաքանչյուր վարչական շրջանում 6 ամիս ժամկետով նվազագույնը երեք անվճար տեղ հատկացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել. «Քաղաքապետարանից ասել էին, որ մոտ 500 առևտրականներից միայն մի քանիսը չեն համաձայնվել»:

Պատգամավորը նշեց, որ ոգևորված ետ է զանգել առևտրականներին ու հայտնել անվճար տարածքներ տրամադրելու մասին. «Երբ ես նրանց հայտնեցի այդ մասին ստացա պատասխանը, որ ներկայացնում եմ խմբագրված՝ «Թաղեմ ձեզ էլ ձեր շուկան էլ, սա իմ երկիրն է կուզեմ կգնամ Հրապարակի գորգի վրա կիրականացնեմ իմ առևտուրը»»:
Մասնավորապես Երևանում փողոցային առևտրի հարցը շարունակում է մնալ խնդրհարույց:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր