Կարևոր. Վթարի ենթարկված 4 պատանի ըմբիշներին արյուն է անհրաժեշտ․ նրանք ծայրահեղ ծանր վիճակում են          Տեսանյութ.Եթե հանկարծ Արցախը կորցրինք, կորցնելու ենք Հայաստանը. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցն Արցախի հանրային հեռուստատեսությանը       Մինչև երբ կպահպանվի անձրևային եղանակը    

18 փետ 2019 12:28

Հայոց ցեղասպանություն արտահայտությունը գործածելուց զգույշ եղիր,չի եղել հայերի կոտորած.Էրդողանը՝ Մակրոնին

 

Հայոց ցեղասպանություն  արտահայտությունը գործածելուց զգույշ եղիր,չի եղել հայերի կոտորած.Էրդողանը՝ ՄակրոնինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին հայտարարությանը: Էրդողանը Մակրոնի հայտարարությանը գնահատական է տվել թուրքական լրատվամիջոցի հետ զրույցում։
Նախ  Թուրքիայի նախագահը Ֆրանսիային մեղադրել է 20-րդ դարում աֆրիկյան մի շարք երկրներում կոտորածներ իրականացնելու մեջ, իսկ այնուհետև Մակրոնին պատմությունն ավելի լավ սերտելու խորհուրդ է տվել։
«Մեր պատմության մեջ ցեղասպանության դեպք չի եղել։  Այդ այսպես կոչված Հայոց ցեղասպանություն  արտահայտությունը գործածելուց զգույշ եղիր։ Նախ ծանոթացիր այդ հարցի պատմությանը։ Հայերը մեր երկրում երբեք չեն ենթարկվել ցեղասպանության, իսկ այժմ էլ մեր երկրում  ապրում է մոտ 100.000 հայ, որոնց մի մասը՝ Թուքրիայի քաղաքացի։  Նրանք մեր երկրում են ապրում և շարունակելու են ապրել։ Մենք կարող էինք Հայաստան ուղարկել այն հայերին, ովքեր Թուրքիայի քաղաքացիներ չեն, բա դա չենք արել»,- նշել է Էրդողանը։

 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր