Տեսանյութ. Վրաստանում փնտրում են հայկական եկեղեցում հայհոյող և մեր դրոշն այրող ադրբեջանցիներին
Վրաստանի ոստիկանությունը փնտրում է երեք էթնիկ ադրբեջանցու, որոնք հայհոյանքներ են տվել Թբիլիսիի «Սուրբ Գևորգ» հայկական եկեղեցում, եկեղեցու բակում այրել են Հայաստանի դրոշը և այդ ամենը տեսանկարահանել են։ Այս մասին հայտնում է Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի մամուլի քարտուղար Սուսաննա Խաչատրյանը։
Միջադեպը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ, սակայն նախօրեին է միայն աղմուկ բարձրացել, երբ Facebook սոցցանցում հրապարակվել էր այն։
Տեսանյութը նկարահանվել է Թբիլիսիի հայկական եկեղեցում մատուցած պատարագի ժամանակ։
Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմը միջադեպի մասին իմացել էր նույն օրը և անմիջապես դիմել համապատասխան մարմիններին։ Վրաստանի ՆԳՆ-ին էին փոխանցվել նյութեր և տեսանյութ, որոնք արձանագրել էին եկեղեցու բակում տեղադրված տեսախցիկները։
«Մենք նրանց նամակ էինք գրել` խնդրելով միջոցներ ձեռնարկել։ Քանի որ, եթե նրանք իրենց նման բաներ են թույլ տալիս, ապա մենք էլ կարող ենք պատասխանել», –ասել է Սուսաննա Խաչատրյանը։
Միջադեպից հետո եկեղեցում արգելեցին ֆոտո և տեսանկարահանումները, հատկապես, պատարագի ժամանակ։ Նկարահանումներ իրականացնելու համար այժմ անհրաժեշտ է համապատասխան թույլտվություն ունենալ։