18:00 - Իրավիճակը սահմանագոտում         17:18 - Նոր Նորքում թալանված վճարային տերմինալը հայտնաբերվել է Թոխմախի «Աղի Լճեր»-ում      17:16 - Ավելի լավ է ասել, որ լեզվի սայթաքում է եղել. Հայկ Ալումյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին    

22 փետ 2019 19:29

Գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը ահաբեկում և սպառնում է իր հրաժարականը պահանջողներին. Ինչո՞ւ է լռում իշխանությունը. Տեսանյութ

Գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը ահաբեկում և սպառնում է իր հրաժարականը պահանջողներին. Ինչո՞ւ  է լռում իշխանությունը. ՏեսանյութԱրդեն  իններորդ ամիսն է, որ լարված իրավիճակ է ստեղծվել  Արմավիրի մարզի Արշալույս գյուղում, կրքերը չեն հանդարտվում, իսկ ցուցարարները շարունակում են  գյուղապետի հրաժարականը պահանջող ակցիաները: Գյուղացիները   կառավարության և իրավապահ մարմիններից անհապաղ լուծում են պահանջում, քանի դեռ անդառնալի հետևանքներ չեն եղել՝ համայնքապետարանի փակ դռների հերթափոխողների ու համայնքապետի կողմնակիցների միջև: 
 
Վերջին՝ ավելի քան 21 օրերին  համայնքի բնակիչները փակում են գյուղապետարանի շենքը: Համայնքապետարանի աշխատակիցները փորձել են մտնել շենք և այնտեղից դուրս բերել որոշ փաստաթղթեր մանկապարտեզի և դպրոցին վերաբերող, այդ մասին մեզ հայտնեցին գյուղացիները, ովքեր  համայնքապետարանի աշխատկիցներին թույլ չեն տվել գույքը անհասկանալի ու անակնկալ հեռացնելու փորձը: 
Գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը ահաբեկում և սպառնում է իր հրաժարականը պահանջողներին. Ինչո՞ւ  է լռում իշխանությունը. Տեսանյութ
Մեզ հետ  զրույցում  համայնքի բնակիչները դժգոհեցին, որ մարզպետարանի աշխատակիցները հաճախ են միջամտում իրենց և համայնքապետին. «Արշալույսցիների շուրջ 750 ստորագրությունը, որը ուղղվել է համայնքապետի հրաժարականի պահանջով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մեզ  անհասկանալի պատճառով հայտնվել է մարզպետարանի որոշ աշխատակիցների ձեռքը  և  հասել գյուղապետ Զարզանդ Գրիգորյանին, ով  տեղեկանալով  ստորագրահավաքին մասնակցած անդամների մասին, սկսել է առանձին-առանձին զանգել կանչել իր մոտ  ու իր ձևերով սպառնալ, որ հրաժարվեն իրենց նախնական տրված ստորագրությունից»,-մեզ հետ զրույցում զայրացած պատմեց արցախյան ազատամարտի մասնակից Շահբազյան Արմենակը:
 
Գյուղացիները պահանջում են համայնքապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը նրա կողմից թույլ տրված ապօրինությունների և չարաշահումների համար.«Կարկտահարության վնասները կրող գյուղացիների մեջ խտրականություն է դրել, ով իր կողմնակից է նրան դրամական օգնության է տրվել՝ իսկ  մյուսներին ոչնչով չի օգնում, փոխարենը սպառնում է՝ ջերմոցային տնտեսություն հիմնածները ցելոֆոնե կարկասներով համարել է  ապօրինի և գյուղացիներին սպառնում է տույժ-տուգանքներով  (200-250) հազար դրամ, որ հրաժարվեն իր դեմ տրված ստորագրություններից: Գյուղի հարստությունը ամբողջ քանդել վաճառել է  (խողովակաշարը),  որը  նույնիսկ  պարզել է համայնքապետարանը  աուդիտի անցկացումից հետո: Մանկապարտեզում ևս 800  հազար դրամի յուրացում կար, որը  հետ գանձում կատարվեց,  չնայած ես կարծում եմ որ հիմնական չարաշահումները դեռ չեն գտել քանի-որ չի կարող պատահել, որ 200 մլն. դրամ  ծախսած լինեն մանկապարտեզի վերանորոգման համար, այն դեպքում երբ շենքը նորմալ ու բարվոք վիճակում էր: Բացի այդ գյուղապետը խառնված է դպրոցի գործերին և հաշվապահական թղթերը պահում է  համայնքապետարանում, որը իրավունք չունի, դպրոցում և մանկապարտեզում   երկու պահակ և երկու կատյոլչիկ է գրանցել, եթե դպրոցը համայնքապետարանինը չի  ի՞նչ գործ ունի նա խառնվի այդ գործերին:
Մենք չենք հանդուրժի նման գյուղապետին, ով բացի չարաշահումները, խտրականություն է դնում գյուղացիների մեջ իր համակիր գյուղացիներին օգնում է,  իսկ ովքեր բողոքում են իր ապօրինությունների դեմ ահաբեկում և սպառնում է անգամ փաստաթղթերը չի կնիքում եթե դրանց անհրաժեշտությունը լինում է: Երեկ հարևաններից մեկի այգին են այրել, մի նպաստառուի  փաստաթղթերը չի տվել քանի-որ  իր դեմ են եղել, մյուսին սպառնացել է՝  թևերտ կջարդեմ, որ գնաս ակցիային մասնակցես, նա չարիք է, դև է գյուղապաետ չէ: Չնայած դրան ես կարծում եմ մարզպետարանում նրան  քավոր-սանիկ խաղացող կա հակառակ դեպքում նրա ձեռքը չպետք է ընկներ ստորագրահավաքին մասնակցողների տվյալները: Մենք չենք հասկանում ի՞նչու կառավարությունը մյուս համայնքների նման չի միջամտում և գյուղապետի կողմից կատարված ապօրինությունների սպառնալիքների լուրջ չի վերաբերվում»,-վերջացրեց իր խոսքը ազատամարտիկ Արմենակը և ավելացրեց, որ պայքարելու են մինչև արդարացի լուծում չլինի իր գյուղի համար:
Հ.Գ. Որպեսզի մերկապարանոց չհնչի մենք պատրաստ ենք լսել նաև մյուս կողմին:
Հարցազրույցը՝ Կարինե Սարգսյանի  


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր