«Հայրենիքից հող չունենք հանձնելու».Եթե մտավախություն չկա, չի նշանակում որ պետք է քնած մնանք

«Հակված չենք մտածելու, որ հայրենի իշխանությունները հանուն ինքնանպատակ խաղաղության կարող են գնալ ապազգային քայլերի՝ հակառակորդի հետ հնարավոր զիջումներ ու փոխզիջումներ բանակցելով, մյուս կողմից հանրահավաքը դիտարկում ենք այս հարցում լրացուցիչ աջակցություն վարչապետին, բանակցային գործընթացում ազգային եւ պետական շահերի վստահաբար առաջմղման տեսանկյունից»,–նշեց նա։
Վահագն Չախալյանը հավելեց, որ այս հանրահավաքը կապված չէ որեւէ մտավախության հետ. «Եթե մտավախություն չկա, չի նշանակում որ պետք է քնած մնանք»,–նշեց նա։ Հանրահավաքը, նրա խոսքով, կունենա շարունակական բնույթ, քանի դեռ ԼՂ հակամարտությունը լուծում չի ստացել։