18:13 - Իրավապահները «ենթադրյալ կասկածանքով» գործարարին իջեցրել են ավտոմեքենայից.Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին         17:20 - Տեսանյութ. Տուժող կողմը շատ մեղք մարդիկ են, խեղճուկրակ,ժողովրդին խաբել են, սա է պրոբլեմը. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան      16:56 - Քաղաքական ապտակը ցավոտ է լինելու, խելքի արի, սա քեզ վերջին զգուշացումն է. Իշխան Սաղաթելյանը՝ Արայիկ Հարությունյանին    

26 փետ 2019 15:20

Վերաքննիչ դատարանի նախագահը՝ Քոչարյանի գործով ճնշումների մասին

Վերաքննիչ դատարանի նախագահը՝ Քոչարյանի գործով ճնշումների մասինԻմ նկատմամբ որեւէ ճնշում չի եղել եւ եթե դատավորների նկատմամբ ճնշումներ լինեին, երեւի թե ես կիմանայի կամ գոնե ինձ կասեին այդ մասին: Այսօր՝ փետրվարի 26–ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով դատավորների նկատմամբ կայացված ենթադրյալ ճնշումներին։
«ՀՀ երկրորդ նախագահի հետ կապված եղան տարբեր քննարկումներ. մի դեպքում խոսում էին նախկին իշխանությունների, մյուս դեպքում՝ ներկա իշխանության կողմից գործադրվող ճնշումների մասին։ Իմ նկատմամբ որեւէ ճնշում չի եղել, եւ եթե դատարաններում դատավորների նկատմամբ ճնշումներ լինեին, երեւի թե ես կիմանայի այդ մասին, կամ գոնե ինձ կասեին այդ մասին»,–ասաց նա։

Վազգեն Ռշտունու խոսքով՝  հասարակությանը հետաքրքրող ցանկացած գործով կայացված որոշում  կարող է համարվել քաղաքական նշանակություն ունեցող։
«Նույն հարցը կարելի է բարձրացնել Մանվել Գրիգորյանի գործով. կարելի է հարցնել, թե Մանվել Գրիգորյանին առաջին ատյանի դատարանի կողմից  ազատ արձակե՞լն էր քաղաքական որոշում, թե՞ ՝ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից կայացված հակառակ որոշումը, նույնը կարող եմ ասել Ռոբերտ Քոչարյանի հետ կապված»,–ասաց նա՝ հիշեցնելով, որ Վերաքննիչ քրեական դատարանում Քոչարյանի գործով տարբեր որոշումներ են կայացվել։
Խոսելով իշխանության վերին օղակների կողմից դատարանների նկատմամբ իջեցվող ենթադրյալ ճնշումների մասին, Ռշտունին ասաց.
«Նախ դատարանը նույնպես իշխանություն է, ես պնդում եմ, որ մենք չենք գործում ճնշումների ներքո։ Եթե դատավորն իր մեջ ունի դատավոր աշխատելու, ինչպես նաեւ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան որոշում կայացնելու բավարար կամք, ապա որեւէ ճնշում՝ լինի իշխանական, թե հանրային, չի կարող նրան խոչընդոտել կամ ազդել նրա կողմից կայացվող որոշումների վրա»։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր