Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

26 փետ 2019 17:14

Տեսանյութ. Ինչպիսի՞ խցերում են պահվում կալանավորները. Վերաքննիչ դատարանում Բաց դռների օր էր

Տեսանյութ. Ինչպիսի՞ խցերում են պահվում կալանավորները. Վերաքննիչ դատարանում Բաց դռների օր էրՀՀ վերաքննիչ քրեական և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանների հիմնադրման 20-ամյա հոբելյանի առթիվ այսօր տեղի ունեցավ «Բաց դռների օր» միջոցառումը: Վերաքննիչ դատարանի բոլոր սահմանափակ և փակ գոտիները հասանելի էին հանրության համար, և ցանկացողները շրջայց կատարեցին:
Լրագրողները ծանոթացան մինչ դատական նիստը կալանավորների պահման վայրերին, դրանք հինգն էին: Դատական ավագ կարգադրիչ Արմեն Մաթևոսյանը նշեց, որ կալանավորները խցեր են բերվում դատից առաջ, իսկ հետո մինչև աշխատանքային օրվա վերջը`18:00-ն, տանում են:
Ըստ կարգադրիչի` սանիտարական խնդիր չկա: Նա նշեց, որ մեկ խցում պահվում է երկուսից երեք կալանավոր: «ՀՀ երկրորդ նախագահի համար առանձնացրած խուց չկա»,-ասաց նա և նշեց, որ և´ Ռոբերտ Քոչարյանը, և´ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը ևս պահվել են այս խցերում:
Դատարաններում կալանավորների պահման խցեր մուտք գործել չթույլատրվեց, քանի որ դրանք զննված են:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր