Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2,000 զինծառայnղի մարմին          Տաքսի ծառայությունների վարորդները և գրանցված աշխատողները 2027-ի հունվարի 1-ից կմիանան առողջապահության ապահովագրությանը       Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր    

26 փետ 2019 17:34

Բնակավայրը եւ իմպոտենցիայի զարգացումը փոկապակցված են

Բնակավայրը եւ իմպոտենցիայի զարգացումը փոկապակցված ենՊարզվում է՝ բնակության վայրն ուղղակիորեն կապված է էրեկտիլ դիսֆունկցիայի հետ: Գուանչժոուի համալսարանի գիտնականներին հաջողվել է պարզել, որ մայրուղիների մոտ բնակվելը բացասաբար է անդրադառնում տղամարդկանց առողջության վրա:
The Sun-ը հայտնում է, որ առնետների վրա կատարված փորձերը վկայում են այն մասին, որ ավտոմեքենաների արտաժայթքման գազերը նվազեցնում են արյան հոսքը սեռական օրգաններ՝ դրանով մեծացնելով էրեկտիլ դիսֆունկցիայի զարգացման հավանականությունը: Դրանից բացի, մշտապես աղտոտված օդ շնչող արուները սեքսի ժամանակ ավելի արագ են հոգնում, քանի որ արտաժայթքման գազերն ազդում են թոքերի ծավալի վրա:
Նշվում է, որ տղամարդկանց սեռական առողջության վրա արտաժայթքման գազերի ազդեցությունն առաջին անգամ է հայտնաբերվել:
Գիտական աշխատության արդյունքների վերաբերյալ հոդվածը հրապարակվել է Journal of Sexual Medicine ամսագրում:
Հոնկոնգի Չինական համալսարանի ավելի վաղ կատարած հետազոտության մեջ նշվում էր, որ օդի աղտոտվածության բարձր մակարդակով շրջաններում բնակվելը բացասաբար է ներգործում սերմնահեղուկի վրա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր