Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում          Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից       Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ    

26 փետ 2019 17:45

«Հրապարակ» օրաթերթը չի պատրաստվում լքել տարածքը՝ չնայած Հայկ Մարությանի պահանջին

«Հրապարակ» օրաթերթը չի պատրաստվում լքել տարածքը՝ չնայած Հայկ Մարությանի պահանջինԵրևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ Բուզանդի 1/3 շենքում գտնվող լրատվամիջոցները 5 օրվա ընթացքում պետք է լքեն տարածքը:  Ըստ «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի, տարածքն ազատելու ծանուցում ստացել են այդ շենքում գտնվող բոլոր լրատվամիջոցները. «Ծանուցում եմ ստացել, որտեղ ասվում է, որ հնգօրյա ժամկետում պետք է ազատենք տարածքը և հանձնենք գույքի սեփականատեր Երևան համայնքին, քանի որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այդպես է որոշել»։

Արմինե Օհանյանն ասաց, որ ծանուցում է ուղարկվել լրատվամիջոցներին՝ առաջարկելով ազատել համայնքային սեփականություն հանդիսացող գույքը. «Ասում են, գույքն ավելի արդյունավետ օգտագործման նպատակով են օգտագործելու, իբր «Հրապարակ» օրաթերթին գույքն անհատույց տրամադրելը արդյունավետ չէ, «հիմա մենք ավելի արդյունավետ կօգտագործենք մեր գույքը, ազատե՛ք մեր տարածքը» այսպիսի ձևակերպում են տվել»:
Հարցին, կարող ենք արդյո՞ք դա համարել քաղաքական որոշում, «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն ասաց, որ դժվար է քաղաքապետարանի կողմից դա դիտել շարքային քայլ. «Իբր միամտաբար, իրենց և քաղաքի շահերից բխող և այլն: Իրականում, եթե լրատվամիջոցների մասին է խոսքը, միշտ էլ բոլոր իշխանությունները շատ զգույշ են լինում այդ քայլերում, որպեսզի դա չվերաբերի իշխանության կողմից ճնշումների: Բայց այս ջահել իշխանությունները որոշել են, որ չափից ավելի կաթոլիկ կարող են լինել և կարող են լրատվամիջոցներին գրություններ ուղարկել, ու դա չդիտվի, որպես խոսքի ազատության նկատմամբ ճնշումներ»:
Տիկին Օհանյանը նշեց նաև, որ սա շատ լուրջ քայլ է. «Շատ զարմանալի է, որ չմտածած ու ոտքի վրա են անում, նույնիսկ չմտածելով դրա հետևանքների մասին»:
Իրենց հետագա քայլերի մասին «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն ասաց, որ տարածքը չեն ազատելու և պայքարելու են. «Ամեն ինչ անելու ենք մեր իրավունքները պաշտպանելու համար, մանավանդ, որ մի ամբողջ տարի պայմանագիր ունենք: Այս պահին դուրս գալու որևէ իմաստ, նպատակ ու անհրաժեշտություն չենք տեսնում և պետք է իրավական բոլոր հնարավոր եղանակներով դրա դեմն առնենք»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր