Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

26 փետ 2019 18:17

Տեսանյութ.Արամ Խաչատրյանին շահարկել ու նրա գերեզմանի վրա կանգնելով բարբաջել Միքայել Նալբանդյանի դեմ անշնորհքություն է

Տեսանյութ.Արամ Խաչատրյանին շահարկել ու նրա գերեզմանի վրա կանգնելով բարբաջել Միքայել Նալբանդյանի դեմ անշնորհքություն էՀայացք մամուլի ակումբում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը խոսեց  Սահմանադրական փոփոխությունների շուրջ միջկուսակցական քննարկումների ընթացքըի, ինչպես նաև օրհներգի փոփոխության հետ կապված խնդրի լուծման շուրջ:
 
Պարույր Հայրիկյանն ընդունում է, որ գործող հիմներգում կան սխալներ, նաեւ երաժշտական կառուցվածքը, նրա կարծիքով, վերընթաց չէ, սակայն ընդունելի չէ նաեւ սովետական հիմներգը։ Հայաստանի պետական օրհներգը փոխելու վերաբերյալ իր ղեկավարած կուսակցությունը 2011 թվականին դիմել է այն ժամանակվա Կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանին՝ առաջարկելով փոփոխություններ կատարել պետական օրհներգում՝ որոշ ոչ ճիշտ ձևակերպումների վերաբերյալ, ստացել են պատասխան, որ համաձայն են օրհներգի բանաստեղծական տեքստում ԱԻՄ-ի առաջարկած փոփոխությունների հետ, սակայն կա ժամանակի խնդիր և հնարավոր չէ մինչև Անկախության 20-ամյա միջոցառումներն այն իրականացնել. ««Մեր Հայրենիքը»՝ որպես օրհներգ, ճիշտ է ընտրված, սակայն Միքայել Նալբանդյանի խոսքերի մեջ ընտրություն կատարելիս անլուրջ վերաբերմունք է դրսևորվել»,-ասաց նա: 
 
«Այս հիմներգը 180 տարվա պատմություն ունի: Ցանկացած իրեն հարգող մարդ որևէ բանով զբաղվելիս նախ պետք է տեսնի և հասկանա, թե տվյալ հարցի վերաբերյալ իրենցից առաջ ինչ տեսակետներ են հնչել ու առաջարկվել։ Իսկ ո՞վ չի գնահատում Արամ Խաչատրյանի արվեստը, դա ինքնասպանության նման բան է։ Ինձ համար Արամ Խաչատրանը «Գայանե» և «Սպարտակ» բալետներն են, ոչ թե սովետական, Ստալինի պատվերով գրված հիմնը։ Լուծումը կա, առողջ մարդ եք, կարող եք վերցնել յուրացնել և այդ հարցը փակենք 10 տարով, եթե ընթացքում մեջտեղ կգա հայ ժողովրդի ընկալումներին համապատասխանող մեկ այլ երգ, ապա կարելի է փոխվել։ Ալեն Սիմոնյան, նախընտական ծրագիր եք ունեցել, դրա մեջ չի խոսվել այդ մասին։ Ուրախ եմ, որ բոլշևիկ պապիկիդ հարգում ես, պիտի հարգես, բայց պիտի հարգես պապիկիդ, ոչ թե բոլշևիկին։ Արամ Խաչատրյանին էլ ուզում ես պատվի, ուզում ես՝ ոչ, բայց նրան շահարկելն ու նրա գերեզմանի վրա կանգնելը անշնորհքություն է: Հանկարծ հիշել են Արամ Խաչատրյանին, մտածում են Արամ Խաչատրյանի գերեզմանը լավ պատվանդան է, կարելի է նրա վրա կեցվածք ընդունել եւ պատվանդանի վրա կանգնելով սկսում են բարբաջել Միքայել Նալբանդյանի դեմ»,-նկատեց ԱԻՄ առաջնորդը։ 
 
Նա նաև նշեց, որ աշխարհի քիչ ազգեր ունեն 180 տարվա հիմներգ. «Այո՛, իտալացի աղջկա շուրթերով է Միքայել Նալբանդյանը իր նվիրական իղձերն արտահայտել հայրենիքի ազատության հանդեպ։ Ասենք, թե ինչո՞ւ է իտալացի աղջկա շուրթերով արտահայտել։ Նա Ցարական բռնապետության պայմաններում էդ մարդը ինչ ճանապարհներ պիտի գտներ»։
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր