Հիմա էլ լրատվամիջոցներն են բաժանվել սեւ ու սպիտակի.պատերազմ `մամուլի դե՞մ

«Բոլորս գիտենք, թե ինչպես եղավ հեղափոխությունը, հեղափոխությունը եղավ մամուլի եւ ժողովրդի միջոցով, բայց այն ժամանակ մարդիկ հպարտ էին, հիմա դարձան աղքատ ուղեղներով։ Մամուլն այն ժամանակ ազատ, օպերատիվ ու հեղափոխական մամուլ էր, հիմա պարզվում է մամուլի 90 տոկոսը պատկանում է նախորդ իշխանություններին, այսինքն՝ հեղափոխության այդ գործիքն իրենց էլ պետք չէ, դրա համար շպրտում են ու վարկաբեկում»,–նշեց քաղաքագետը։
Նրա համոզմամբ՝ իշխանությունները պատերազմ են հայտարարել մամուլին եւ սա հերթական ճակատամարտն է. «Բառացիորեն պատերազմ է հայտարարվել մամուլի դեմ եւ սա հերթական ճակատամարտն է. իշխանությունը հարձակվել է եւ ոչ իշխանական մամուլը պետք է դիմակայի»։
«Նյութ» լրատվական գործակալության խմբագիր Աշոտ Աղաբաբյանն էլ նկատեց. «Այս շենքի (Բուզանդի 1/3 հասցեում գտնվող–խմբ.) աջ եւ ձախ կողմերում եւս շենքեր են. քաղաքի կենտրոնում եւ Հանրապետության շրջակայքում նախկին նախարարը «Բուլկի» մականունով Արամ Հարությունյանը շատ շենքեր ունի, գնացեք դա վերցրեք եւ արդյունավետ դարձրեք»։
Իսկ դիտարկումներին, թե հավասար դաշտ է բերվում մամուլը, քանի որ «Հետքը»-ը, որը եւս գտնվում է այդ տարածքում, վճարում է, Աշոտ Աղաբաբյանն ասաց.
«Ես առաջարկում եմ «Հետքին» էլ դարձնել անվճար, եւ բոլորս կլինենք հավասար: Մենք աղբանոց ենք ստացել, որի համար շնորհակալ ենք,միլիոններ ենք ծախսել, դուռն ու պատուհաններն հո չենք հանելու հետներս տանենք: Կարծում եմ, որ միայն իրենք չեն Երեւան համայնքի համար աշխատում, մենք էլ ենք աշխատում»,-եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ Երեւանի Արշակունյաց 2 հասցեում գտնվող Մամուլի շենքում եւ Իսահակյան 28 եւ Բուզանդի 1/3 հասեցում տեղակայված լրատվամիջոցները գրություն են ստացել Պետական գույքի կառավարման վարչությունից (ՊԳԿՎ), որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետներում ազատեն պետության կողմից իրենց տրվող անհատույց տարածքները:
Պետական գույքի կառավարման վարչությունից (ՊԳԿՎ) խմբագրություններին տեղյակ են պահել, որ տարածքները վաճառելու համար էլեկտրոնային աճուրդ է անցկացվելու։ Խմբագրությունները նույնպես կարող են մասնակցել իրենց տարածքների աճուրդներին։