18:23 - Աշխարհը պետք է չլռի.Փաշինյանն Էրդողանի ելույթը ծայրահեղ ատելության խոսք է անվանել         18:18 - ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը փորձել է ԱԺ մուտք գործել զենքո՞վ      17:57 - Տեսանյութ. Տեսախցիկն արձանագրել է Վայոց Ձորում ողբերգական ավտովթարի պահը. 31-ամյա վարորդը մահացել է    

27 փետ 2019 18:13

Տեսանյութ.Մինչև չփոխենք մտածելակերպը, որ ամենամեծ հարստությունը մարդն է, շատ խնդիրներ կարող ենք ունենալ

Տեսանյութ.Մինչև չփոխենք մտածելակերպը, որ ամենամեծ հարստությունը մարդն է, շատ խնդիրներ կարող ենք ունենալՀայացք մամուլի ակումբում «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը և ՀՀ ՊԿԱ կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանության պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը խոսեցին Կառավարման համակարգի արդի խնդիրների շուրջ: 
 
Թևան Պողոսյանը նշեց, որ կառավարման համակարգում թիվ մեկ խնդիրը հաղորդակցվելու պակասն է.«Քաղաքական հաղորդակցությունը մեզ մոտ միշտ խնդիր է եղել: Շատերն են հարցնում՝ ճի՞շտ է կառավարության կառուցվածքային փոփոխությունը: Իսկ մեզ հետ հաղորդակցվե՞լ են, որ հասկանանք, թե ի՞նչ են ուզում անել: Մինչև չներկայացնեն տեսլականը՝ դժվար է գնահատական տալ: Եթե բացատրեն, միգուցե պարզվի, որ շատ էլ ճիշտ ու լավ որոշում է: Ես սպասում եմ ԱԺ-ում քննարկումներ սկսելուն, այդ հաղորդակցմանը, մանրակրկիտ բացատրելուն: Պետք է ասեն, թե ի՞նչն է նպաստել մտածել, որ կառուցվածքային փոփոխության դեպքում ավելի էֆեկտիվ են աշխատելու: Հիմա միայն կցկտուր տեղեկություններ ունենք: Անհրաժեշտ է սկսել հանրային խոսքը տեղ հասցելու խնդրից, որից հետո պետք է բացատրել ու հիմնավորել»,- ասաց Թևան Պողոսյանը:
 
Ռուբեն Աղուզումցյանն էլ նշեց, որ անկախ նրանից, թե կառավարման ձևը, ոճը ինչպիսին է, հարցն այն է, որ Հայաստանում դեռ լիարժեք չեն գնահատում, գիտակցում, որ կառավարիչը դա մասնագիտություն է. «Պետք է անպայման սովորել: Տնտեսագիտական համալսարանն ունի կառավարիչ պատրաստելու համակարգ, բայց հոգեբանություն չեն անցնում, ես հարց եմ տալիս՝ եթե խոսքը վերաբերում է մարդկանց կառավարելուն, ինչպե՞ս կարող են մարդկանց կառավարել՝ առանց իմանալու մարդուն: Դա անհնար է: Դրա համար հաճախ օրենքներն են առաջնային դեր ունենում, քան մարդը: Մենք մինչև չփոխենք մեր մտածելակերպը, որ ամենամեծ հարստությունը մարդն է, շատ խնդիրներ կարող ենք ունենալ»,- նկատեց Ռուբեն Աղուզումցյանը:
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր