Գյուլլելու ձայնագրության սկիզբը մոնտաժել են, խոսակցությունը եղել է բոլորովին այլ բանի մասին․ «Հրապարակ»          Հրահանգված է` անել ամեն բան իրավիճակը վերահսկելու համար. Փաշինյանը N1 հրահանգ է տվել. «Ժողովուրդ»       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 4-ի համար    

28 փետ 2019 13:22

Գերեզմանոցում էլ լինեմ, կոռուպցիայի դեմ կռիվ եմ տալու

Գերեզմանոցում էլ լինեմ, կոռուպցիայի դեմ կռիվ եմ տալու«Գերեզմանոցում էլ լինեմ, կոռուպցիայի դեմ կռիվ եմ տալու, Հայաստանի անկախության, ազատության ու զարգացման համար կռիվ եմ տալու. թող անգամ երազում չպատկերացնեն»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրուցի ժամանակ հայտարարեց ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը: Անդրադառնալով ծառայության պաշտոնյաների վերջին ձերբակալություններին՝ Սանասարյանն ասաց՝ անկախ նրանից՝ ով կլինի այդ պետական ծառայողը, օրենքի առաջ պետք է բոլորը հավասար լինեն: «Սամվել Ադյանն ու Գևորգ Խաչատրյանը ՊՎԾ-ի օրինակելի ու լավագույն աշխատակիցներից են: Էդ մարդկանց մեղքը պետք է ապացուցվի»,- ասաց Սանասարյանը՝ անդրադառնալով վերջինների դեմ առաջադրված մեղադրանքներին:
Դավիթ Սանասարյանը ճեպազրույցի ժամանակ կոչ արեց ԱԱԾ-ի իր գործընկերներին, որպեսզի վերջինները նախաքննական փուլում պահեն գաղտնիությունը: «Մուտիլովկաների դեմքով, մուտլովկաներով հայտնի մարդկանց ձեռքում չպետք է հայտնվեն նման ինֆորմացիաները»,- ասաց Սանասարյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր