Իշխանությունը կասկածում է Ակային․ «Հրապարակ»          Երևանում երթևեկությունը բեռնաթափելու համար Սամվել Կարապետյանը քննարկում է օղակաձև ավտոմոբիլային ճանապարհի և մետրոյի 9 նոր կայարանի կառուցման անհրաժեշտությունը. «Փաստ»       Իսակովի պողոտայում «BMW»-ն բшխվել է «Mercedes»-ին, ապա թիվ 61 երթուղին սպասարկող ավտոբուսին, կան վիրшվորներ    

28 փետ 2019 15:27

Հերթը հասավ Սիրուշոյին.Կստուգվեն նրա համերգների ֆինանսական տեղաշարժերը

Հերթը հասավ Սիրուշոյին.Կստուգվեն նրա համերգների ֆինանսական տեղաշարժերը Վերջին օրերին հանրությունը լայնորեն քննարկում է Ռոբերտ Քոչարյանի ու նրա ընտանիքի անդամների կողմից կատարված ֆինանսական խնդրահարույց գործողությունների թեման: Ավելին, Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Լևոն Քոչարյանի ֆինանսական «մութ» գործարքների շուրջ քննարկումներին զուգահեռ հասունանում է նոր թեմա: Այս անգամ խոսքը վերաբերում է Սիրուշոյի համերգային գործունեությանը: Ասում են, որ առաջիկայում լայնամասշտաբ ուսումնասիրություններ են սկսվելու Սիրուշոյի համերգների, համերգային շրջագայությունների, դրանց կազմակերպական աշխատանքների, ֆինանսական տեղաշարժերի, վճարված հարկերի մասով: Ասում են նաև, որ զուգահեռաբար, ստուգվելու են այն ընկերությունները, որոնք զբաղվել են դրանց կազմակերպմամբ և սպասարկմամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր