Տեսանյութ. Վիրավորանքներ, քաշքշոց, ԱԺ-ում իրավիճակը լարված է          Իրավապահները խուզարկություններ են իրականացնում ՀԷՑ գրասենյակում, Նարեկ Կարապետյանի տանը       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 8-ի համար    

28 փետ 2019 16:46

Ադրբեջանի մեկնաբանությունը Իրանում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրանում խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայանալիք հանդիպման մասին:
Փաշինյանը նշել է, որ իր կառավարության ամենակարևոր խնդիրներից մեկն Արցախի սուբյեկտ լինելու հարցը բարձրացնելն է: ՀՀ վարչապետը հայտնել է, որ Ալիևի հետ հանդիպելու է առանց օրակարգի, սակայն հանդիպման գլխավոր վեկտորներից մեկը լինելու է բանակցությունների ֆորմատի քննարկումը: Փաշինյանի խոսքերով, քանի դեռ պայմանավորվածություն չկա բանակցությունների ֆորմատի մասին, շփումները չի կարելի համարել պաշտոնական բանակցություններ:

ՀՀ ղեկավարը նաև հիշեցրել է, որ բանակցություններում կարող է ներկայացնել միայն Հայաստանը, իսկ Արցախը պետք է ներկայացնեն Արցախի ղեկավարները:
Ադրբեջանական կողմն արդեն պատասխանել է ՀՀ վարչապետւ վերջին հայտարարություններին: Մասնավորապես Իլհամ Ալիևի աշխատակազմի ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը նշել է, որ բանակցությունների ֆորմատը փոխելու մասին հայտարարություններով հայկական կողմը փակուղի է տանում բանակցային գործընթացը: Այս մասին գրում է Ինտերֆաքս-Ադրբեջանը:
Հաջիևի խոսքերով, բանակցությունների ֆորմատը որոշված է Մինսկի խմբի կողմից, և Փաշինյան-Ալիև երեք հանդիպումները, ինչպես նաև 4 հանդիպումներն ԱԳ նախարարների միջև, դրա վկայությունն են:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր