Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 8-12, այնուհետև կբարձրանա 4-5 աստիճանով          Կենդանակերպի նշաններ, որոնց բախտն օգնում է ամեն ինչում և դառնում է հավատարիմ ուղեկից ողջ կյանքի ընթացքում       Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

01 մար 2019 16:50

Ռուսաստանի Նիժնի Նովգորոդում կրակել են հայերի վրա

Ռուսաստանի Նիժնի Նովգորոդում կրակել են հայերի վրաՆիժնի Նովգորոդում անհայտ անձը դպրոցի մոտ կրակ է բացել քաղաքացիների վրա: Այս մասին հայտնել էր РЕН ТВ-ն:
Նախնական տեղեկություններով, կար վիրավոր: Միջադեպի պահին անցորդներից մի քանիսը հրաշքով են փրկվել փամփուշտներից:
Ինչպես հայտնում է Ռուսարմինֆոն, կրակել են հայերի վրա:
Նշվում է, որ կրակել են կնոջ ու տղամարդու վրա, արդյունքում տղամարդը վիրավորվել է: Տուժողներին հաջողվել է թաքնվել դպրոցում:

Դպրոցի աշխատակազմից հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել ոչ թե դպրոցում, ինչպես գրում են որոշ լրատվամիջոցներ, ոչ էլ դրա տարածքում:
Վիրավորը հոսպիտալացվել է: Կրակ բացողն արդեն հայտնաբերվել է:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր