Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

05 մար 2019 10:50

Հոկտեմբերի 22-ին Վազգեն Սարգսյանը պատմեց, թե ինչպես մի քանի ամսում լուծվելու է Ղարաբաղի հարցը… «Իրատես»

Հոկտեմբերի 22-ին Վազգեն Սարգսյանը պատմեց, թե ինչպես մի քանի ամսում լուծվելու է Ղարաբաղի հարցը… «Իրատես»«Իրատես» թերթը գրում է. «Երբ հոկտեմբերի 6-7-ը գնացինք Յալթա` ԱՊՀ վարչապետների նիստին, հետդարձին ինքնաթիռում սրտներիս ուզածի չափ հարցազրույց տվեց մեզ ու պաշտպանության նախկին նախարարի հպարտությամբ պատմում էր քանի «Սու» է Գրաչովից պոկել և դեռ ինչեր է բերելու:

Հետո հարցրեց` ծով գնացի՞ք, լողացա՞ք: Ես ասացի, որ ամեն երեկո գնացել եմ ծով, բայց ջուրը սառն էր, մենակ քարեր եմ հավաքել: «Քա՞ր ես հավաքել, տուր տեսնեմ»: Ստիպված էի պայուսակիցս հանել հավաքածս քարերը ու լցնել ինքնաթիռի սեղանիկին, իսկ վարչապետը… իմ հավաքած քարերից ընտրեց իրեն դուր եկածները ու լցրեց գրպանը.
«Տալիս ես, չէ՞, չնայած իմ հավաքածն ավելի սիրուն է, բայց քոնն էլ ոչինչ»: Ես դա էլ չգրեցի: Երբ հոկտեմբերի 22-ին գնացել էինք Գյումրի ու Շիրակի մարզպետարանում վարչապետ Վազգեն Սարգսյանը ներկայացնում էր նորանշանակ մարզպետ Ֆելիքս Փիրումյանին, պատմեց, թե ինչպես մի քանի ամսում լուծվելու է Ղարաբաղի հարցը («Ամեն օր աղոթում եմ Աստծուն, որ Հեյդարը չմեռնի, քանի պայմանագիրը չենք ստորագրել»), ինչպես է բացվելու հայ-թուրքական սահմանը, ինչքան փող է բերել Համաշխարհային բանկից ու Եվրաբանկից` ոնց է գործարանները բացելու:

Մարզպետարանի դահլիճը փոքր էր, նախագահությունը մի սեղան էր, որի կողքին հին ու նոր մարզպետներն ու վարչապետն էին, մեկ մետրից էլ կարճ տարածություն էր մեզ բաժանում ու ես տարակուսած նայում էի ուղիղ Վազգենին` չկողմնորոշված` հիմա գրե՞մ, թե՞ չգրեմ` էս ինչեր է ասում, և հանկարծ, առանց ձայնի երանգը փոխելու, առանց գոնե կարճ դադարի` լսում եմ.
«Ես ձեզ խոսք եմ տալիս, որ 3 ամիս հետո բոլորովին ուրիշ պայմաններում ենք ապրելու, գրելու ես, բա ինչ ես անելու, բոլոր ասածներս էլ գրելու ես, Ղարաբաղի հարցը, հայ-թուրքական սահմանի հարցը լուծելուց հետո սկսելու ենք արդյունաբերությունը վերականգնել»: Ես չգիտեի, որ վերջին անգամ եմ գրելու:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր