Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

05 մար 2019 12:52

Խաղաղությունը հենց Կրեմլի շահերից է բխում,ես հավատում եմ, որ ռուսները նվիրված են ԼՂ խնդրի տեւական կարգավորմանը. Ուորլիք

Խաղաղությունը հենց Կրեմլի շահերից է բխում,ես հավատում եմ, որ ռուսները նվիրված են ԼՂ խնդրի տեւական կարգավորմանը. ՈւորլիքՏասնամյակներ անց բոլորը գիտակցում են, թե որքան բարդ է գտնել այդ տեւական խաղաղությունը եւ դրա համար կան պատճառներ բոլոր կողմերից. այսպիսով, ես աջակցում եմ համանախագահների ջանքերը, սակայն, անհրաժեշտ է ավելին: Այս մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Անհրաժեշտ է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիները նվիրվեն տեւական կարգավորմանը: Եթե մեզ հաջողվի դրան հասնել, դրանից կշահեն տարածաշրջանում բնակվող բոլոր մարդիկ.,-ընդգծել է նա:

Դիտարկմանը, որ ՀՀ նոր իշխանությունները, կարծես թե, ավելի ակտիվ են Ադրբեջանի հետ շփվում, միեւնույն ժամանակ ընդգծում, որ վերջնական բանակցությունները պետք է վարի Լեռնային Ղարաբաղը, Ուորլիքը արձագանքել է.
«Ասեմ հենց սկզբից, որ սերտորեն աշխատում էի նախագահ (Սերժ - ԱՁ) Սարգսյանի հետ եւ ունեմ նրա եւ նրա արտգործնախարարի նկատմամբ հսկայական հարգանք: Երկրի նոր ղեկավարի հետ չեմ ունեցել անձնական շփում, սակայն, համոզված եմ, որ նրանք ամեն ջանք կներդնեն բանակցությունները շարունակելու եւ տեւական կարգավորման հասնելու համար: Իրականում, ցանկացած փոփոխություն նոր հնարավորություններ եւ նոր հեռանկարներ է բացում: Հավատացած եմ, որ կողմերը պետք է օգտագործեն այս հնարավորությունը՝ գործընթացն առաջ շարժելու նպատակով: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների ձայնին, ասեմ, որ համապատասխան պահին միշտ էլ նախատեսվել է, որ նրանք պետք է ընդգրկվեն պաշտոնական բանակցություններում: Պետք է հասկանալ. Այնպես չէ, որ ԱՄՆ-ի իշխանությունները կամ համանախագահները նրանց չեն լսում, նրանք հաճախ են հանդիպում փաստացի իշխանությունների հետ եւ անշուշտ վերջիններիս կարծիքը հաշվի են առնվում գործընթացի յուրաքանչյուր փուլում»:
Հարցին, թե Հայաստանի իշխանությունն այսօր ավելի բա՞ց է կարգավորման համար, թե՝ ավելի կոշտ՝ նախորդի համեմատ, ամերիկացի նախկին համանախագահը պատասխանել է.
«Ամեն ինչ սեւ եւ սպիտակ չէ: Անշուշտ, Հայաստանի ղեկավարը վերջին ամիսների ընթացքում մի քանի անգամ ոչ պաշտոնապես հանդիպել է նախագահ Ալիեւի հետ եւ դա շատ դրական խորհրդանիշ է: Հանդիպումներից մեկի ընթացքում նույնիսկ երկու ղեկավարները համաձայնեցին ստեղծել ուղիղ կապի միջոց՝ հնարավոր ճգնաժամը բացառելու եւ միմյանց հետ կապի մեջ մնալու համար: Դրանք չափազանց լավ նշաններ են: Եւ իմ տպավորություններով նախագահ Ալիեւը ընդունել է, որ նոր հնարավորություններ են բացվել, եւ հավատացած եմ, համանախագահները այժմ պաշտոնական գագաթաժողովի նախապատրաստման ուղղությամբ են աշխատում:
Եւ եթե այն տեղի ունենա, կդառնա գործընթացն առաջ շարժելու եւս մեկ փայլուն հնարավորություն: Մենք չպետք է ակնկալենք բեկումնային առաջընթաց, սակայն, հավատացած եմ, որ հնարավորություն է բացվել: Ասեմ այսպես, կան փոքր քայլեր, որոնք կարող են արվել: Կարող ենք դրանք անվանել փոխվստահության կառուցման միջոցներ, սակայն առկա են քայլեր, որոնք կարող են կանխել բռնությունները, եւ ուրախ եմ տեսնել, որ դրանք արվում են, սակայն, ավելին է անհրաժեշտ անել այս ուղղությամբ:
Հավատացած եմ, կա ավելի կարեւոր նպատակ՝ հակամարտության վերջնական կարգավորում: Բոլորն այդ դեպքում կշահեն. Մենք չենք խոսում անընդունելի փոխզիջումների մասին: Երկու առաջնորդները պետք է համարձակ լինեն եւ որոշումներ ընդունեն, որոնք կտանեն դեպի խաղաղություն, որովհետեւ այդ խաղաղությունը, թեեւ դժվար հասանելի, անչափ կարեւոր է լինելու տարածաշրջանի համար:
Հայաստանի համար այդ խաղաղությունը կարող է բերել իրական բարգավաճման նոր ժամանակաշրջան: Հենց այդ համարձակ քայլերն են, որ առաջնորդները պիտի կատարեն: Ասեմ, որ կարգավորման ուրվագծերը տեղում են, դրանք պետական գաղտնիքներ չեն: Կարգավորման ուրվագծերը քննարկվել են տարիներ շարունակ, սակայն, անհրաժեշտ է համարձակ քայլ յուրաքանչյուր կողմից դրանք առաջ քաշելու համար»:
Հարավային Կովկասում տեւական խաղաղությունը հենց Կրեմլի շահերից է բխում. ես հավատում եմ, որ ռուսները նվիրված են տեւական կարգավորմանը: 
Դուք այժմ ռուսաստանյան ընկերությունում եք աշխատում: Արդյոք դա չի՞ խոչընդոտում ձեր փորձագիտական ազատությունն ու անաչառությունը: Ես այդ նշեցի հետեւյալ պատճառով նաեւ. Վերլուծաբանների շրջանում կա այսպիսի մի կարծիք, որ Ռուսաստանն իրականում հետաքրքրված չէ ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման մեջ, որովհետեւ չկարգավորված հակամարտությունը թույլ է տալիս Մոսկվային ազդեցություն գործադրել Հայաստանի եւ Ադրբեջանի վրա: Դուք, ընդհակառակը, ասում եք, որ Ռուսաստանը հետաքրքրված է վերջնականապես կարգավորելու խնդիրը: Որո՞նք են ձեր դիրքորոշման փաստարկները:


Առաջին հերթին ասեմ, որ ես չունեմ շահերի բախում. Ես կառավարության մաս չեմ այլեւս եւ իմ ներկա աշխատանքի ընթացքում ես չեմ ներկայացնում Հայաստանի կառավարությունը կամ Ադրբեջանի կառավարությունը: Ես ինքս իմ մասին դատում եմ որպես լիովին անկախ եւ միեւնույն ժամանակ անկեղծ դիտորդ, որը կցանկանար առաջընթաց տեսնել:
Այն պահից, երբ ես ստանձնել էի համանախագահի պաշտոնը, ես անընդհատ լսել եմ, որ ռուսներն այլ օրակարգ ունեն, որ իրականում խաղաղ կարգավորման չեն ցանկանում հասնել, եւ ես լսել եմ դրա հետ կապված բոլոր պատճառները: Սակայն, որպես համանախագահ աշխատելու ավելի քան երեք տարիների ընթացքում ես դրա համար որեւէ հիմք չեմ նկատել:
Մենք խոսեցինք արտգործնախարար Լավրովի մասին. Ռուսաստանի կառավարության հետ աշխատելիս, ես տեսել եմ կարգավորմանը հասնելու հետաքրքրություն: Եւ այստեղ կա տրամաբանություն. Ռուսներն ունեն բազմաթիվ այլ խնդիրներ աշխարհում եւ իրենց տարածաշրջանում եւ ամենավերջին բանը, որը նրանք կցանկանային, կլիներ անկայունությունն իրենց հարավային սահմանի մոտ, հատկապես՝ իրենց ավանդական բարեկամների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:
Մոսկվան հետաքրքրված չէ լայն հակամարտությամբ, որը կարող է ազդել իր հարավային սահմանի վրա: Տեւական խաղաղությունը հենց Կրեմլի շահերից է բխում: Անշուշտ համանախագահների միջեւ տարբեր հարցեր են քննարկվում, սակայն, ընդհանուր առմամբ ես հավատում եմ, որ ռուսները նվիրված են տեւական կարգավորմանը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր