Կրակոցներ՝ Վանաձորում․ ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը խոստովանել է, որ ինքն է կրակոցների հեղինակը          Ընդդիմադիր դաշինքները կանգնած են դժվարին որոշման առաջ «Հրապարակ»       Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին․ «Հրապարակ»    

05 մար 2019 17:30

Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Երևանի վրա, քանի որ խանգարում է հակամարտության կարգավորմանը

Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Երևանի վրա, քանի որ խանգարում է հակամարտության կարգավորմանըԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահ  Միրոսլավ Լայչակի հետ Բաքվում տեղի ունեցած հանդիպման ժամանակ խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մասին:

Ալիևը մասնավորապես նշել է, թե Ադրբեջանն ամենաշատն է հետաքրքրված հակամարտության կարգավորման հարցում: Նրա խոսքերով, սակայն, Երևանը կառուցողական բանակցությունների ցանկություն չունի և իբր խանգարում է հակամարտության կարգավորմանը, դրա համար միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Երևանի վրա, որպեսզի բանակցային գործընթացում առաջընթաց լինի:

Իր հերթին ԵԱՀԿ գործող նախագահը նշել է, որ Բաքու այցը լավ առիթ է ղարաբաղյան խնդրին ծանոթանալու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր