Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար հունիսի 30-ին          Կրակոցներ՝ Վանաձորում․ ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը խոստովանել է, որ ինքն է կրակոցների հեղինակը       Ընդդիմադիր դաշինքները կանգնած են դժվարին որոշման առաջ «Հրապարակ»    

30 հուն 2026 09:40

Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին․ «Հրապարակ»

Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. Չնայած Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ ճեպազրույցում հայտարարեց, որ կառավարությունում փոփոխություններ չի նախատեսում, սակայն մարզպետների կազմում սպասվում են։

Խոսում են, որ մարզպետի պաշտոնին հրաժեշտ կտան Արմավիրի եւ Կոտայքի մարզպետներ Վահրամ Խաչատրյանն ու Ահարոն Սահակյանը․ նրանք գործադիրից օրենսդիր կտեղափոխվեն՝ պատգամավորի կարգավիճակում։

Ամիսներ անց էլ Լոռու մարզպետի հաստիքը թափուր կդառնա, քանի որ Արեն Մկրտչյանին դիտարկում են Վանաձորի ՔՊ թեկնածու։ Խոսակցություններ կան նաեւ, որ հնարավոր է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին էլ նորից խորհրդարան վերադարձնեն։ Մինչեւ 2028 թվականը մարզպետների ինստիտուտը վերանալու է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր