Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ       Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով    

07 մար 2019 18:00

Բացահայտվել է Անտարկտիկայի ափերի մոտ հանդիպող կանաչ սառցաբեկորների առեղծվածը

Բացահայտվել է Անտարկտիկայի ափերի մոտ հանդիպող կանաչ սառցաբեկորների առեղծվածը1900-ական թվականներից ի վեր ծովագնացներն ու հետախուզողները պարբերաբար հայտնել են  Անտարկտիկայի որոշ հատվածներում տարօրինակ, կանաչ գույնի սառցաբեկորների առկայության մասին: 

Ինչպես նշում է Daily Mail-ը, ավելի քան մեկ դար այս տարօրինակ երևույթը գտնվել է գիտնականների ուշադրության կենտրոնում ու հանգիստ չի տվել նրանց: Սակայն այժմ հետազոտողները հավատացած են, որ գտել են հարցի պատասխանը:

Ենթադրվում է, որ կանաչ գույնն Անտարկտիկա մայրցամաքի քարերի փոշու մեջ պարունակվող երկաթի օքսիդի հետևանք է:

2016թ. կատարված հետազոտության արդյունքում մասնագետները բևեռային սառույցում մեծ քանակությամբ երկաթ են հայտնաբերել և, դրանից ելնելով, ենթադրել, որ ծովի ջրերում օտար բաղադրիչները, մասնավորապես՝ երկաթի օքսիդը, կարող են փոխել ջրի գույնը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր