Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ          Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը       Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր    

08 մար 2019 14:40

Աղջկա համար կարողությունն առաջարկող միլիոնատիրոջը սարսափեցրել է փեսացուների հոսքը

Աղջկա համար կարողությունն առաջարկող միլիոնատիրոջը սարսափեցրել է փեսացուների հոսքըԹաիլանդցի միլիոնատերը մտափոխվել է կրտսեր աղջկա համար մրցույթի կազմակերպումից, հաղորդում է Asia One պորտալը:

Թաիլանդի դուրիանի ամենախոշոր պլանտացիաներից մեկի սեփականատեր Առնոն Ռոդչոնգը հայտարարել է իր ամբողջ բիզնեսը 26-ամյա դստերը՝ Կառնսիտային փոխանցելու մտադրության մասին: Սակայն մինչ այս գործարարը ցանկացել է ամուսին գտնել դստեր համար: Բոլոր ցանկացողներին նա խնդրել է գրել իրեն սոցցանցերում: Մի քանի օրից նրան են դիմել ավելի քան տասը հազար հավանական փեսացուներ:

Սակայն գործարարը հրաժարվել է դստեր համար կազմակերպվող եռամսյա մրցաշարի անցկացումից: Նրա խոսքերով, «հանրային լայն արձագանքը սկսել է վատ ազդեցություն ունենալ ընտանիքի և բիզնեսի վրա»: Այնուամենայնիվ, նա դեռ պատրաստ է դստեր ապագա ամուսնուն տասը միլիոն բատ վճարել:
Ռոդչոնգը փեսացուի թեկնածուներից պահանջում է ջանասիրություն, աշխատասիրություն և դուրիանի աճեցման վերաբերյալ գիտելիքներ: Նրա ապագա փեսան չպետք է թմրամիջոցներ օգտագործի և ազարտային խաղերի նկատմամբ հակում չպետք է ունենա:

Իսկ Ռոդչոնգի դուստրը դեմ չէ հոր գաղափարին՝ իրեն «ոչ այնքան գեղեցիկ» համարելով: Իսկ փեսացուից ակնկալում է միասին երեկույթների մասնակցելու և սելֆի անելու ցանկություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր