«Չարիքի հետ չեն մրցում, հեռացնում են». Բագրատ Սրբազանը փողոցային պայքար կսկսի. «Ժողովուրդ»          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Հունիսի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

14 մար 2019 15:13

Չեմ ուզում աժիոտաժ ստեղծել. Մամեդյարով

Չեմ ուզում աժիոտաժ ստեղծել. ՄամեդյարովՊաշտոնական Երևանն ու Բաքուն համաձայնեցնում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպման ժամկետները: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, գրում է «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայությունը:

«Ադրբեջանի նախագահի ու Հայաստանի վարչապետի հանդիպումը նախապատրաստման փուլում է: (ԵԱՀԿ Մինսկի խմբի) Համանախագահներն աշխատում են այդ ուղղությամբ: Այս պահին համաձայնեցվում են ժամկետները, որոնք կհայտարարվեն ավելի ուշ», - ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

Նրա խոսքով՝ միևնույն ժամանակ նախապատրաստվում է հանդիպում երկու երկրների ԱԳՆ ղեկավարների միջև: Մամեդյարովը չի բացառել, որ իր հայ գործընկերոջ հետ հանդիպումը կարող է նախորդել բարձր մակարդակով հանդիպմանը: 

«Ամեն բան հնարավոր է: Ես նախապես չեմ ուզում ասել, չեմ ուզում աժիոտաժ ստեղծել», - ասել է Մամեդյարովը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր