Ալիևի առաջարկը Հայաստանին ՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակում կատարել

Այս մասին հայտնում է Interfax-ի ադրբեջանական ծառայությունը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Ալիևը կարևորել է բոլոր բանտարկյալների և պատանդների փոխանակումը ՝ մարդասիրական նկատառումներից ելնելով, ինչպես նաև հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում: Ավելի վաղ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե Հայաստանը հրաժարվում է փոխանակում կատարել «բոլորի համար դիմաց» սկզբունքով: Բանն այն է, որ 2019-ի սեպտեմբերին Բաքուն առաջարկել էր փոխանակել Հայաստանի քաղաքացիներ Կարեն Կազարյանին և Արայիկ Կազարյանին՝ ադրբեջանցի Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի դիմաց, որոնք դատապարտվել էին Արցախում ծանր հանցագործությունների համար: Իր հերթին, պաշտոնական Ստեփանակերտը մերժել էր առաջարկը ՝ անվանելով այն աբսուրդ և անբարոյականություն, քանի որ Բաքուն առաջարկում էր փոխանակել Հայաստանի քաղաքացիներին այնպիսի մարդկանց դիմաց, որոնք կատարել են լուրջ հանցագործություններ՝ ներառյալ անչափահասի սպանություն: