Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

18 մար 2019 16:10

Արցախի վրա կախված է աբխազացման վտանգը

Արցախի վրա կախված է աբխազացման վտանգը«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը սկսում է Արցախը Հայաստանի կազմում մարզի կարգավիճակով ներառելու գործընթաց, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը։

«Պետք է սկիզբը դրվի Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիներին ՀՀ-ում ընտրության, հանրաքվեներին, համապետական ձևաչափերով նրանց կամքը արտահայտելու գործընթացներին մասնակցության ապահովման հարցը», - հայտարարեց Ավետիսյանը։
Այս կուսակցությունը այդ գործընթացը սկսում է Արցախում նույն կուսակցության ստորաբաժանման միջոցով։

Հարցին, թե ի՞նչ է կարծում արդյոք արցախցիները, ովքեր ստացել են անկախություն, համաձայն են, որ ապրեն Հայաստանի մարզի կարգավիճակ ունեցող տարաքում, կուսակցության ստեղծման նախաձեռնողներից Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց. «Այս գաղափարը բացարձակ մեծամասնությունը կիսում է, և վստահ եմ, որ բոլորի սրտով է այս գործընթացը, որը սկսում ենք»։

Սեֆիլյանի խոսքով՝ Արցախին Հայաստանի մարզի կարգավիճակ տալու մասին որոշումը պետք է վերապահել 2020-ին ձևավորվելիք իշխանություններին, իսկ իրականացման գործիքակազմը կորոշեն իրենք։

«Այս հարցում պետք է աճապարել, եթե ոչ, բոլորս նկատում ենք վերջին աշխարհաքաղաքական զարգացումների արագացումը և ինչպիսի վտանգ է կախված մեր երկրի վրա, մասնավորապես, Արցախի վրա կախված է աբխազացման վտանգը։ Մենք օր առաջ այդ վտանգը պետք է կանխենք», - հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը։

Նա հույս հայտնեց, որ հայաստանյան իշխանությունը կաջակցի այս գործընթացին։

Պարզաբանելով «աբխազացման վտանգի մասին» իր բնորոշումը՝ Սեֆիլյանն ասաց, որ ամեն ինչ հստակ է՝ Ռուսաստանի ազդեցության սպառնալիքը կախված է Արցախի գլխին։ Այդ դիրքորոշմանը Սեֆիլյանն եկել է հետևելով վերջին զարգացումներին։

«Առաջիկա օրերին մենք փակագծերը կբացենք, բայց նորից եմ ասում, հետևելով այս օրերի աշխարհաքաղաքական զարգացումներին, պետք է արագացնել գործընթացը», - հավելեց Սեֆիլյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր