Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

22 մար 2019 17:33

«Պատերազմի վերսկսման ռիսկեր պարունակող ոչ արդյունավետ ծրագիր». ANCA-ն կոչ է արել հրաժարվել «Մադրիդյան սկզբունքներից»

«Պատերազմի վերսկսման ռիսկեր պարունակող ոչ արդյունավետ ծրագիր». ANCA-ն կոչ է արել հրաժարվել «Մադրիդյան սկզբունքներից»ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակը (ANCA) ևս մեկ անգամ վերահաստատել է իր սկզբունքային դեմ դիրքորոշումն արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած, «խորքային սխալներ» պարունակող և «ծայրաստիճան ասիմետրիկ» «Մադրիդյան սկզբունքներին»:

Ինչպես նշում է Asbarez-ը, իր տարածած հայտարարությունում ANCA-ն նշել է, որ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցություններին՝ դրանք դիտարկելով որպես շարունակական բանակցությունների համար կառուցողական հարթակ, սակայն մերժում է խմբի ներկայիս առաջարկը («Մադրիդյան սկզբունքները»)՝ այն համարելով «խորքային սխալներ պարունակող, խաղաղության հարցը հետին պլան մղող, պատերազմի վերսկսման ռիսկեր պարունակող ոչ արդյունավետ ծրագիր», հայտնում է Tert.am-ը:

«Մադրիդյան սկզբունքները» հիմնովին ոչ համաչափ առաջարկ է, որը պահանջում է վաղօրոք, ռազմավարական և վերջնական տարածքային, ինչպես նաև Արցախի անվտանգության զիջումներ, ինչի դիմաց առաջարկվում է միայն Ադրբեջանի կողմից Արցախի կարգավիճակի վերաբերյալ աղոտ, հեշտ շրջելի խոստումներ: «Մադրիդյան սկզբունքները» Արցախի համար պարունակում են ռիսկեր, մինչդեռ Ադրբեջանի համար՝ օգուտներ: Այս թերի ձևաչափը չի հանգեցնի խաղաղության, և փոխարենը հակամարտության և տարածքային անկայուն վիճակի շարունակման համար հող կստեղծի»,-նշվում է ANCA-ի հայտարարությունում:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակն ընդգծել է, որ հայոց պատմության համատեքստում հայկական կողմը որևէ հիմք չունի հավատալու, որ տարածքային զիջումների դեպքում Արցախն ավելի անվտանգ, իսկ Ադրբեջանն էլ պակաս ագրեսիվ կլինեն, որ Արցախի կողմից ռազմավարական նշանակություն ունեցող տարածքների զիջումից հետո Ադրբեջանը կհրաժարվի Արցախի նկատմամբ իշխանության պահանջներից և որ տարածքում տեղակայված միջազգային խաղաղապահներն իրապես կկարողանան կանխել ադրբեջանական կողմի հարձակումներն և կդատապարտեն դրանց վերսկսումը:

ANCA-ն նաև դիմել է Միացյալ Նահանգներին՝ կոչ անելով շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում աշխատանքն ու բոլոր կողմերին խրախուսել մի կողմ դնել «Մադրիդյան սկզբունքները», հրաժարվել հակամարտության կարգավորման թերի մոտեցումից, զարգացնել նոր, ժողովրդավար և ինքնորոշման իրավունքը հարգող մոտեցում, միանալ Հայաստանի՝ խաղաղ բանակցային գործընթացին Արցախի Հանրապետության մասնակցությունը վերականգնելու վերաբերյալ պահանջին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր