Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

---

27 սեպ 2022 11:30

ԱՄՆ-ում դիտարկում են Հայաստանին ամերիկյան զենք վաճառելու հարցը՝ Ադրբեջանից պաշտպանվելու համար. ANCA

Ամերիկացի քաղաքական գործիչները, Կոնգրեսի ճնշման ներքո, դիտարկում են Հայաստանի պաշտպանության նպատակով ամերիկյան զենքի վաճառքի հնարավորությունը։ Այս մասին ասվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) թվիթերյան միկրոբլոգում տարածված հայտարարության մեջ։


«1991 թվականին Հայաստանի վերածննդից հետո առաջին անգամ ամերիկացի քաղաքական գործիչները, Կոնգրեսի ճնշման ներքո, դիտարկում են ամերիկյան զենք վաճառելու հարցը՝ Հայաստանին Ադրբեջանի շարունակվող (Թուրքիայի աջակցությամբ) ագրեսիայից եւ էթնիկ զտումներից պաշտպանելու նպատակով»,- ասվում է ANCA-ի տարածած հայտարարության մեջ։


Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի Հայաստան այցի նախօրեին, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը նրան կոչ էր արել անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը դադարեցնելու համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր