Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր          Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին       «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքով    

26 մար 2019 13:15

Նվազագույն կենսաթոշակի չափ` 25 500 դրամ.ովքեր ավելի քիչ կենսաթոշակ են ստացել, նրանց տարբերությունը կվճարվի

Նվազագույն կենսաթոշակի չափ` 25 500 դրամ.ովքեր ավելի քիչ կենսաթոշակ են ստացել, նրանց տարբերությունը կվճարվիԿառավարությունը առաջարկում է սահմանել նվազագույն կենսաթոշակի չափ` 25 500 դրամ. այս մասին Ազգային ժողովում «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց հիմնական զեկուցող Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը:
Նա պարզաբանեց, որ Հայաստանում չի լինի կենսաթոշակառու, ով կստանա 25 500 դրամից պակաս կենսաթոշակ: «Այս նախաձեռնությունը կվերաբերի շուրջ 18 հազար կենսաթոշակառուի: Այսօր Հայաստանում կան 18 հազար կենսաթոշակառուներ, որոնք ստանում են ծայրահեղ աղքատության գծից ցածր կենսաթոշակ: Նրանց կենսաթոշակը պետք է վճարել կառավարության առաջարկած այդ նվազագույն չափով: Պետական բյուջեում սա, իհարկե, կբերի ծախսերի ավելացման` շուրջ 800 մլն դրամով, բայց ուզում եմ նշել, որ 2019 թվականի բյուջեում համապատասխան միջոցները նախատեսված են և օրենքն ընդունվելուց հետո անմիջապես կկատարվի վերահաշվարկ և օրենքին կտրվի հետադարձ ուժ: Այսինքն` կհաշվարկվեն և կվճարվեն նաև 2019 թվականի այս ամիսների գումարները: Այսինքն` կկատարվի վերահաշվարկ և 2019 թվականի այս ամիսների ընթացքում, ովքեր ավելի քիչ կենսաթոշակ են ստացել, նրանց տարբերությունը կվճարվի»,- ասաց նա:
Փոխնախարարը հավելեց, որ այս փոփոխությամբ Հայաստանում կենսաթոշակառուների շրջանում ի սպառ կբացառվի ծայրահեղ աղքատության գիծը, որովհետև 25 500-ը ծայրահեղ աղքատության գծի շեմն է:
«Օրենքի նախագիծը ճանաչվել է անհետաձգելի: Բոլոր այն կենսաթոշակառուները, որոնք ունեն 12 տարվանից քիչ աշխատանքային ստաժ, փոփոխություններն իրենց վրա կզգան: Նրանց դեպքում այդ ավելացումը կկազմի 40-50 տոկոս»,-եզրափակեց նա:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր