Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

27 մար 2019 16:30

Հազվադեպ երեւույթ.երկվորյակներ՝ տարբեր տղամարդկանցից

Հազվադեպ երեւույթ.երկվորյակներ՝ տարբեր տղամարդկանցիցՉինաստանի Ֆուցզյան նահանգի Սյամին քաղաքից կինը տարբեր հայրերից երկվորյակ տղաներ է ունեցել:
Daily Mail պարբերականը հայտնում է, որ նորածիններին ոստիկանական բաժանմունքում գրանցելիս ԴՆԹ թեստ է անցկացվել, որը ցույց է տվել, որ կնոջ ամուսինը երեխաներից միայն մեկի հայրն է: Ամուսինն ինքն էլ նկատել էր, որ  երկվորյակներից մեկն իրեն ամենեւին նման չէ, իսկ թեստը միայն հաստատել է նրա կասկածները:
Տղամարդը փորձել է կնոջից պարզաբանում ստանալ, սակայն նա հերքել է նրա մեղադրանքները եւ ասել, որ թեստի արդյունքները, հավանաբար, կեղծել է: Բայց ավելի ուշ կինը խոստովանել է, որ նրան մի անգամ դավաճանել է այլ տղամարդու հետ, որը եւ դարձել է երկվորյակներից մեկի հայրը:

Կինը կարող է երկու տարբեր տղամարդկանցից երկվորյակներ ծնել, բայց դա բացարձակապես հազվադեպ երեւույթ է, որն անվանում են հետերոպատերնալ սուպերֆեկունդացիա: Նման բան տեղի է ունենում, եթե կնոջ մոտ մեկ դաշտանային ցիկլում հասունանում է 2 ձվաբջիջ, որոնցից մեկը բեղմնավորվում է մի տղամարդու հետ սեռական ակտի ժամանակ, իսկ երկրորդը՝ այլ տղամարդու հետ:
Զանազան գնահատականներով՝ տարբեր հայրերից երկվորյակների ծնվելու հավանականությունը կազմում է 400-ին մեկ դեպքից մինչեւ 13 հազարին մեկ դեպք:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր