Տիեզերքը պատրաստել է հատուկ ուղերձ այս կենդանակերպի նշանների համար, ինչը կօգնի փոխել նրանց կյանքը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքը    

01 ապր 2019 13:45

Ապրիլ ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը

Ապրիլ ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերըԱպրիլ ամսին կլինի աշխատանքային 21 և ոչ աշխատանքային 9 օր:

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 4-րդ հոդվածի համաձայն, ապրիլի 7-ին նշվում է մայրության և գեղեցկության տոնը, այն աշխատանքային օր է:
Նույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նշվում է ապրիլի 24-ին, այն ոչ աշխատանքային օր է:
Հիշեցնենք, որ մարտի 21-ին կառավարությունը որոշում ընդունեց, որ ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը կնշվի որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր: «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում այս լրացումը պետք է հաստատվի Ազգային ժողովի և ստորագրվի նախագահի կողմից, որից հետո միայն կսկսի գործել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր