Պուտինը ստորագրել է օրենքով գողերի մասին օրենքը.8-15տարվա ազատազրկում է սպառնում հենց միայն կարգավիճակի համար

Այս մասին տեղեկությունը հրապարակվել է իրավական ինֆորմացիայի պաշտոնական պորտալում:
Ընդունված օրենքի համաձայն, օրենքով գողերին 8-15տարվա ազատազրկում է սպառնում հենց միայն կարգավիճակի համար: Բացի դրանից, նախատեսված է տուգանք մինչև 5 միլիոն ռուբլու չափով:
Օրենքում նշվում է, որ օրենքով գողերը չեն կարող դատապարտվել ավելի մեղմ պատժով, կամ ստանալ պայմանական պատիժ: Առանձին դեպքերում պատիժը կարող է հասնել մինչև 20 տարի ազատազրկման: