Թուզը նպաստում է արյան ճնշման իջեցմանը, նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, բարելավում է աղիների աշխատանքը          Սա նաև հուշում է, թե ինչ կլիներ արցախցիների հետ, եթե նրանք ականջալուր լինեին ՀՀ իշխանություններին` մնային ու ապրեին Արցախում       Բարսելոնան» 6։0 հաշվով հաղթել է «Վալենսիային», դուբլի հեղինակներ դարձան Ռաֆինյան, Ֆերմին Լոպեսը և Լևանդովսկին    

03 ապր 2019 18:30

Ղարաբաղյան կարգավորման շուրջ քաղաքական բանակցությունները փակուղի են մտել.Հայաստանը դեռ չի օգտագործել ողջ պոտենցիալը

Ղարաբաղյան կարգավորման շուրջ քաղաքական բանակցությունները փակուղի են մտել.Հայաստանը դեռ չի օգտագործել ողջ պոտենցիալըՂարաբաղյան կարգավորման շուրջ քաղաքական բանակցությունները ներկա պահին մտել են փակուղի։ Այս մասին «Արցախի Հանրապետության  կազմավորման օրինականությունը (լեգիտիմությունը) միջազգային իրավունքի տեսակետից» թեմայով գիտագործնական կոնֆերանսում ապրիլի 3-ին ասել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Նրա կարծիքով՝ Հայաստանը դեռ չի օգտագործել ողջ պոտենցիալը, որը կարող է հանգեցնել հակամարտության լուծմանը։ «Հակամարտությունն անհրաժեշտ է փոխադրել իրավական դաշտ, որից Հայաստանը դեռ չի օգտվել։ «Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության» կազմկոմիտեն, որը ձեւավորվել է 1996-ին եւ որն իրականացնում էր Հայաստանի այն ժամանակվա իշխանությունների ձախող քաղաքականությանը հակառակ քաղաքականություն, հանդես է գալիս հօգուտ միասնական մոտեցման ձեւավորման ղարաբաղյան հարցում, որում կարտահայտվի հակամարտության էությունը»,- նշել է նա։

Իր ելույթում Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասաց, որ այդ գործընթացին պետք է միանան ներկայիս իշխանությունները, մասնավորապես՝ օրենսդիր մարմնի մակարդակով։ «Եթե մենք չճանաչենք ԼՂՀ օրինական կազմավորումը, ապա Բաքվի իշխանությունները կշարունակեն խոսել այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը հիմնված է Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման վրա»,- պարզաբանել է նա։
Փորձագետ Ալեքսանդր Մանասյանն, իր հերթին, ասել է, որ հակամարտության վերլուծությունը հարկավոր է սկսել 20-րդ դարի իրադարձությունների  ժամանակագրությամբ, երբ ձեւավորվել է Ադրբեջանական Հանրապետությունը։ «Լեռնային Ղարաբաղը չի մտնում անկախ Ադրբեջանի կազմի մեջ։ Դա վկայում է այն մասին, որ ժամանակակից Ադրբեջանը, իրեն Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդ հայտարարելով, չի կարող հավակնել ԼՂՀ տարածքին»,- նշել է փորձագետը։
Կոնֆերանսի մասնակիցները կընդունեն հայտարարություն, որը կուղղվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին եւ Հայաստանի կառավարությանը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր