Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին          Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ       Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման    

03 ապր 2019 18:58

Ինչպե՞ս կարելի է հասկանալ,արդյոք վարակված եք պապիլոմա վիրուսով

Ինչպե՞ս կարելի է հասկանալ,արդյոք վարակված եք պապիլոմա վիրուսովՄարդու պապիլոմա վիրուսն ունի ավելի քան 170 շտամ եւ դրանց մի մասը քաղցկեղածին է համարվում. մարդու օրգանզիմում հայտնվելով դրանք կարող են քաղցկեղային հիվանդություններ առաջացնել:
Ինչպե՞ս մարդը կարող է հասկանալ, որ նա վարակված է այդ շտամներից որեւէ մեկով
Մանկաբարձ գինեկոլոգ Արմեն Խաչատրյանը պնդում է, որ ոչ մի կերպ:

Մարդու պապիլոմա վիրուսի որոշ շտամներ վարակվելուց որոշ ժամանակ անց դրսեւորվում են. մարդու մաշկի վրա պապիլոմաներ են հայտնվում:
Մյուսները ոչ մի կերպ չեն դրսեւորվում՝ ընդհուպ մինչեւ քաղցկեղի հայտնաբերումը կամ նախաքաղցկեղային վիճակը:
Ըստ մասնագետի՝ կանանց մոտ ՄՊՎ-ն կարող է արգանդի վզիկի քաղցկեղ առաջացնել, տղամարդկանց մոտ՝ սեռական օրգանների եւ երկու սեռերի մոտ՝ կոկորդի քաղցկեղ:
Մասնագետի խոսքով՝ ՄՊՎ-ով վարակված լինելու մասին կարելի է իմանալ հատուկ անալիզի միջոցով, սակայն կոնկրետ ցուցանիշներով  առանց բժշկի նշանակման այն անելը հիմնականում իմաստ չունի: Չէ որ ՄՊՎ-ի առկայությունը միշտ չէ, որ քաղկեղի է հանգեցնում եւ եթե անգամ ալանիզը ցույց տա, որ մարդը վարակված է, այդ տեղեկատվությունը ոչինչ չի ասի նրան:
Մասնագետի խոսքով ավելի կարեւոր դեր է խաղում արգանդի վզիկի քաղցկեղի սքրինինգը՝ պարզ թեստ, որի միջոցով հնարավոր է ամենավաղ փուլում հայտնաբերել այդ հիվանդությունը: Հայաստանում նման սքրինինգը հասանելի է, սակայն այն անցնող կանանց թիվն այնքան էլ մեծ չէ, հետեւաբար բավականին հաճախ այստեղ հիվանդությունը ուշ փուլերում են հայտնաբերում, երբ պացիենտներին արդեն հնարավոր չէ օգնել:
ՄՊՎ-ի որոշ օնկոգեն շտամներից պաշտպանվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս պատվաստվել այդ վիրուսի դեմ: Հայաստանում հասանելի Գարդասիլ-4-ը պաշտպանում է 4 վտանգավոր շտամներից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր