Ինչ է կատարվում մեզ հետ մահից հետո.մարդը կարող է զգալ այս կյանքի լրիվությունը, երբ նա գտնվում է հոգևոր աշխարհում          Տեսանյութ.Մոսկվան տեղեկություններ ունի, որ Ղարաբաղից հեռացած բնակիչներից ոմանք ծրագրում են վերադառնալ. Զախարովա       «Ադրբեջանը Ստեփանակերտի փողոցը վերանվանել Էնվեր Փաշայի անունով, մինչդեռ պնդում է, թե կհարգի հայերի իրավունքները»․ հնդիկ ռեփերի գրառումը    

21 հուն 2023 17:15

Պապիլոմավիրուսի դեմ պատվաստանյութի ընդամենը 1 չափաբաժինը կարող է երկար տարիներ պաշտպանել կնոջը քաղցկեղ առաջացնող վիրուսով վարակվելուց

Մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստանյութի ընդամենը մեկ չափաբաժինը կարող է երկար տարիներ պաշտպանել կնոջը քաղցկեղ առաջացնող վիրուսով վարակվելուց, պարզել են Մելբուռնի համալսարանի գիտնականները: Հետազոտությունը հրապարակվել է The Lancet Regional Health ամսագրում:

Ֆիջիում անցկացված հետազոտությանը մասնակցել է ավելի քան 800 կին։ Վերլուծությունները ցույց են տվել, որ ութ տարվա ընթացքում պատվաստանյութը 81 տոկոսով արդյունավետ գործել է ՄՊՎ 16 եւ 18 ամենատարածված երկու շտամների դեմ, որոնք առաջացնում են արգանդի վզիկի քաղցկեղի մոտ 70 տոկոսը։    

Նախկինում մեկ այլ ուսումնասիրություն ցույց է տվել, որ ՄՊՎ պատվաստանյութի մեկ չափաբաժինն ունեցել է նույն արդյունավետությունը (97,5 տոկոս), ինչ երկու կամ երեք դեղաչափերը:

Արգանդի վզիկի քաղցկեղը կանանց շրջանում քաղցկեղի մահվան չորրորդ հիմնական պատճառն է ամբողջ աշխարհում, իսկ արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերի 88 տոկոսը ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում է: Շատ դեպքերում հիվանդությունը կարելի է կանխել պատվաստումների միջոցով, սակայն 2021 թվականի դրությամբ աշխարհում աղջիկների միայն 13 տոկոսն է պատվաստված:

Ի սկզբանե պատվաստումների սխեման խորհուրդ էր տալիս երկու կամ երեք դեղաչափ՝ օպտիմալ պաշտպանություն ապահովելու համար: Այնուամենայնիվ, ավելի շատ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ մեկ պատվաստումը նույնքան արդյունավետ է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր