Տեսանյութ. ԲՀԿ-ն հիմքեր չի տեսնում Նաիրա Զոհրաբյանին Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու համար

Ըստ ԲՀԿ խմբակցության՝ նրանք հիմքեր չեն տեսնում Նաիրա Զոհրաբյանին Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու համար:
Հիշեցնենք, որ այսօր Ն.Փաշինյանը հայտարարել է, որ ԱԺ լսումներին հրավիրյալների ցուցակը ստորագրել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
«Սկզբից երբ ես իմացա դրա մասին, առաջինը մտածեցի, որ դա լավ կազմակերպված պրովոկացիա է հեղափոխության և Կառավարության դեմ: Դա մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստ էր, հիմա հարց եմ տալիս բոլորին՝ Հանրապետականի իշխանության օրոք ՀՀ քաղաքացու անձնագիր ստացած Լիլիթ Մարտիրոսյանը մա՞րդ է, թե՝ ոչ: Այն պահվածքը, որ այս միջադեպի վերաբերյալ ցուցաբերում է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը դա ընհանրապես կասկածի տակ է դնում Հայաստանում մարդու իրավունքների կարգավիճակին: Կարծում եմ, որ այդ պրովոկացիայի կազմակերպման արդյունքում Բարգավաճ Հայաստան կուսակցությունը պիտի մտածի ընդհանրապես հանձնաժողովի իրենց ներկայացրած նախագահը արդյոք մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագա՞հ է և, ընդհանրապես, համապատսախանո՞ւմ է անհրաժեշտ նվազագույն չափանիշներին: Սա քաղաքական պրովոկացիա է: Ամբողջ խնդիրն այն էր, որ կազմակերպեն պրովոկացիա և թիրախներն ուղղեն «Իմ քայլը» խմբակցության դեմ»,- կարծիք հայտնեց վարչապետը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը համակարծիք չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն տեսակետի հետ, թե ԲՀԿ-ն պետք է մտածի՝ արդյոք Նաիրա Զոհրաբյանը համապատասխանում է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ լինելու նվազագույն չափանիշներին։ Պետրոսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում շեշտեց՝ իրենց համոզմամբ՝ Նաիրա Զոհրաբյանը բարեխղճորեն է կատարել իր աշխատանքային պարտականությունները։
«Մեր համոզմամբ՝ Նաիրա Զոհրաբյանը բարեխղճորեն է կատարել իր աշխատանքային պարտականությունները՝ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքին համապատասխան: Այս հարցով մենք որևէ հիմք չենք տեսնում Նաիրա Զոհրաբյանի կարգավիճակը փոխելու»,- ասաց նա:
Գ.Պետրոսյանն այս հարցը փակելու հետ կապված մեկնաբանություն չի ցանկանում տալ՝ նկատելով, որ հարցը ԲՀԿ-ն չի բացել, ԲՀԿ-ն պատասխանել է՝ ներկայացնելով իր դիրքորոշումը։
«Մեր համոզմամբ՝ Նաիրա Զոհրաբյանը բարեխղճորեն է կատարել իր աշխատանքային պարտականությունները՝ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքին համապատասխան: Այս հարցով մենք որևէ հիմք չենք տեսնում Նաիրա Զոհրաբյանի կարգավիճակը փոխելու»,- ասաց նա:
Գ.Պետրոսյանն այս հարցը փակելու հետ կապված մեկնաբանություն չի ցանկանում տալ՝ նկատելով, որ հարցը ԲՀԿ-ն չի բացել, ԲՀԿ-ն պատասխանել է՝ ներկայացնելով իր դիրքորոշումը։