Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին չարժե խոսել,քանի դեռ...թուրք քաղաքական գործիչ

Թուրք քաղաքական գործիչն ընդգծել է, որ «առանց հակամարտության լուծման՝ հաշվի առնելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», խոսել Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին չարժե։ «Բացի դրանից, այդ հարաբերությունները չպետք է պայմանավորվեն հայկական սփյուռքի գործոնով»,- նշել է Մեթին Գյունդողդուն։
Հիշեցնենք, որ Երեւանում ապրիլի 16-ին տեղի ունեցավ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՍՏՀԿ ԽՎ) մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի կոմիտեի 52-րդ նիստը։