եթե Ալիևը հետապնդում է իր և Թուրքիայի ազգային շահերը, ապա Փաշինյանը պարզապես դավաճանում է իր հայրենակիցներին          Կրակnցներ՝ Վանաձորում, կան վիրավnրներ հրազենային վնասվածքով և դանակահարված       Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսների կալանավորումը նաև Մայր Աթոռի դեմ ատելության խոսքի աճը մտահոգիչ են. Օլիֆանտ    

23 ապր 2019 10:42

«Եվրատեսիլում» Հայաստանը որոշակի միավորներ կտա Ադրբեջանի թեկնածուին. «Իրատես»

«Եվրատեսիլում» Հայաստանը որոշակի միավորներ կտա Ադրբեջանի թեկնածուին. «Իրատես»«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «պրպտուն», ոչ միայն Մեռելոցի, այլեւ սբ Ծննդյան եւ Հարության օրերը փոխող (ապրիլի 21-ին, զատկական սուրբ Ավետիսը տալիս, Փաշինյան Նիկոլը խառնեց Տիրոջ Ծննդյան եւ Հարության տոները) իշխանությունները ձեռնամուխ են եղել նոր իդեա-ֆիքսի իրականացմանը:
Իշխանամերձ աղբյուրներն ասում են, թե առաջիկա «Եվրատեսիլում» Հայաստանը, ըստ ամենայնի, որոշակի միավորներ կտա Ադրբեջանի թեկնածուին, ելնելով Ղարաբաղյան խնդրում Փաշինյան-Ալիեւ, Մնացականյան-Մամեդյարով հանդիպումների «խաղաղության-հումանիտար» ծրագրերի պլատֆորմից։
Ի դեպ, «Եվրատեսիլի» ադրբեջանցի ներկայացուցիչ Չինգիզի երգը եվրոպական բուքմեյքերները համարում են լուրջ ֆավորիտ, եւ Հայաստանն իր լուման կունենա այդ հաղթանակում: Հիշենք` «Եվրատեսիլն» այս տարի տեղի կունենա Իսրայելում` մայիսի 14-18-ին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր