Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

29 ապր 2019 10:22

Արդյո՞ք սեքսը կարող է անցկացնել գլխացավը, միգրենը

Արդյո՞ք սեքսը կարող է անցկացնել գլխացավը, միգրենըՄինչ այդ գիտնականները պարզել էին, որ սեքսը կարող է անցկացնել գլխացավը օրգանիզմի որոշակի  ֆունկցիաների վերսկսման շնորհիվ:
Բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ-սեքսոպաթոլոգ Ալեքսանդր Պոլեևը համաձայն չէ գործընկերների հետ այն բանում, որ սեքսը կարող է օգնել գլխացավին: Նրա խոսքերը մեջբերում է Նորությունների Ազգային Ծառայությունը:
Նախկինում Ջոզեֆ Փինզոնի գլխավորությամբ գիտնականները անցկացրել են հետազոտություն, որի արդյունքում հանգել են այն եզրակացության, որ սեքսը կարող է ազատել միգրենից և կարգավորել արյան ճնշումը:
Սա պարզելու համար կատարվել է հետազոտություն, որին մասնակցել է երկու տեսակի գլխացավ ունեցող 400 կամավոր, որոնք երկու տարի է, ինչ փորձում էին ազատվել գլխացավից:
Ինչպես պարզվեց, նրանց 33 %-ը սեքսով էր զբաղվում սուր ցավերի ժամանակ: Միգրենով տառապող 60 %-ի մոտ դրական փոփոխություններ է նկատվել:
Տղամարդկանց սեքսն ավելի շատ էր օգնում (տղամարդկանց 36 %-ը սեքսին իբրև դեղամիջոց էին օգտագործում, ինչն անում էր կանանց 13% -ը):

«Սեռական հարաբերությունը չունի որևէ ապեցիֆիկ ազդեցություն գլխացավի վրա: Գոյություն ունեն գլխացավի յոթ տարատեսակներ. Ամենատարածվածը՝ անոթների նեղացումն է : Ես կարծում եմ, որ սեռական հարաբերությունը կավելացնի այդ նեղացումը: Դեռևս ոչ մի մարդ չի ազատվել գլխացավից սեքսի միջոցով, այն ավելի կուժեղանա դրանից», -ասում է Պոլեևը:
Այնուամենայնիվ բժիշկը նշում է, որ սեքսը ամեն դեպքում կարող է օգտակար լինել որպես գլխացավի դեմ պրոֆիլակտիկա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր