«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

04 մայիս 2019 13:26

Ինչո՞վ են վտանգավոր քնաբերները. լուսնոտության դեպքերն են, որոնք ավարտվել են մահվամբ

Ինչո՞վ են վտանգավոր քնաբերները. լուսնոտության դեպքերն են, որոնք ավարտվել են մահվամբԱՄՆ Սննդամթերքի եւ դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչությունը (FDA) հայտարարել է քնաբերների վերահսկողության խստացման մասին:
Դրա պատճառը քնաբեր ընդունելուց հետո լուսնոտության դեպքերն են, որոնք ավարտվել են մահվամբ կամ ծանր վնասվածքներով: Չնայած նման պատահարների ոչ մեծ թվին (ամերիկացի պաշտոնյաները նշում են 66 դեպքի մասին), փորձագետներն անհրաժեշտ են համարում ուշադրություն դարձնել եղած փաստերի վրա:
Մասնագետների խոսքով՝ լուսնոտության զարգացումը կարող է տեղի ունենալ քնաբերի ինչպես առաջին դեղաչափն ընդունելուց հետո, այնպես էլ ավելի երկարատեւ բուժման դեպքում: Նշվում է, որ լուսնոտություն կարող է առաջացնել քնաբերի խորհուրդ տրվող դեղաչափերից նույնիսկ ամենացածրը:

FDA նշած 66 դժբախտ դեպքերը լուսնոտության հետեւանք են, 20-ն ավարտվել է մահվամբ շմոլ գազով թունավորվելու, ջրահեղձ լինելու, ընկնելու, ցրտահարվելու, ճանապարհային պատահարի եւ ինքնասպանության հետեւանքով: Մնացյալ 46 մարդիկ վնասվածքներ են ստացել ցրտահարվելու, այրվածքների, ընկնելու եւ ինքնասպանության փորձերի հետեւանքով:
FDA-ի որոշմամբ՝ նման քնաբերների փաթեթների վրա, ինչպես, օրինակ, էսզոպիկլոնի (eszopiclone), զալեպլոնի (zaleplon) եւ զոլպիդեմի (zolpidem), պետք է լինի համապատասխան զգուշացում: Այս պահին որոշումը տարածվում է ԱՄՆ տարածքում իրացվող դեղամիջոցների վրա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր