Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

08 մայիս 2019 11:58

Եթե թևեր ի հայտ գան, կկտրեմ, թեև կտրելուն չի էլ հասնի, որովհետև չեն էլ աճի

«ԱԺ-ում ներկայացված փաթեթով նախատեսվում է կալանավորված անձանց բացի կարճատև տեսակցությունը, տրամադրել նաև երկարատև տեսակցություն՝ 2 ամսվա ընթացքում առնվազն 1 անգամ, մինչև 3 օր տևողությամբ»,- ասաց ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ ներկայում բոլոր ՔԿՀ-ներն ապահովված են տեսազանգի համար անհրաժեշտ տեխնիկայով. «Որպես նախկին կալանավոր կարող եմ ասել, որ այս միջոցառումները շատ կարևոր են հանցագործին ճիշտ ճանապարհի վերադարձնելու համար»:
Այնուհետև ՀՀ վարչապետն անդրադարձավ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքին: Մասնավորապես, պատասխանելով հարցին՝ կա՞ն ուժեր, որ թույլ չեն տալիս քննությունը նորմալ ընթանա, կամ որքանո՞վ են ճիշտ լուրերը, որ իշխանության մեջ կան թևեր, որ այս գործի շրջանակներում փորձում են խոչընդոտներ ստեղծել, ասաց. «ՀՀ իշխանության մեջ, մասնավորապես, գործադիր, չեն կարող լինել թևեր, որովհետև նրանք միասնական մարմին են ու այն ղեկավարվում է վարչապետի կողմից: Եթե թևեր ի հայտ գան, կկտրեմ: Բացառվում է, որ թույլ տամ քաոսներ, պալատական ինտրիգներ: Կտրելուն չի հասնի, որովհետև չեն էլ աճի»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր