Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

29 հոկ 2021 15:38

Ադրբեջանը «թևեր առավ» Դուշանբեի հանդիպման ժամանակ.Նույնիսկ սեպտեմբերի 30-ին Հայաստանը հնարավորություն ուներ եթե ոչ հաղթելու, ապա «ոչ ոքի անելու» այդ պատերազմը

Ադրբեջանը «թևեր առավ» Դուշանբեի հանդիպման ժամանակ։ Ալիևը, մի քանի նախադասություն փոխանակելով, հասկացավ՝ ում հետ գործ ունի։ Այս մասին «Կորսված հաղթանակ. դավաճանություն, թե անգրագիտություն» խորագրով քննարկման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։


Վրթանեսյանի խոսքով՝ Ադրբեջանը միշտ պատրաստվել է պատերազմի, այլ հարց էր՝ կգնար այդ քայլին, թե ոչ, ինչը մեզնից էր կախված։


«Եթե իմանային, որ այդ պատերազմը չեն մարսի, բնականաբար, չէին սկսի։ 2018թ.-ի ապրիլ-մայիսին անկայուն, քաոսային իրավիճակ էր ստեղծվել, բայց Ադրբեջանը բացի Նախիջևանում բարձունք գրավելուց, այլ լայնածավալ քայլերի չդիմեց։ Ակնհայտ էր, որ այդ ժամանակ լայնամասշտաբ պատերազմ սկսելու որոշում չունեին»,- նշեց Վրթանեսյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը «թևեր առավ» Դուշանբեի հանդիպման ժամանակ։


Վրթանեսյանը հիշեցրեց՝ անդրբեջանցիներն ակտիվ շինարարական աշխատանքներ էին իրականացնում սահմանին, որը նախկինում չէին կարող անել։ Նրա դիտարկմամբ՝ 2019թ փետրվարին այդ աշխատանքներն ավարտելուց հետո Հայաստանին սկսեցին մեղադրել սադրանքների համար։


«Եղավ նաև մի շատ կարևոր իրադարձություն, որը այստեղ սկսեցին ներկայացնել որպես խաղաղության նախանշան։ Դա ՀՀ հյուսիս-արևելյան սահմանների մոտ Ադրբեջանի զինվորների փոխարինումն էր սահմանապահներով։ Հարց առաջացավ`ուր է գնալու այն զորքը, որն այդտեղ կանգնած էր։ Այդ զորքը Ադրբեջանի համար դարձավ ռեզերվ Արցախի ռազմաճակատում։ Հետագայում ՀԱՊԿ կողմից առաջարկված զորավարժության առաջարկի մեջ դա ներկայացվում էր որպես ռիսկ»,- նշեց Վրթանեսյանը։


Վրթանեսյանը գտնում է, որ պատերազմի որոշումն Ադրբեջանում կայացվել է ոչ միանգամից, դրան եկել են աստիճանաբար՝ տեսնելով, թե Հայաստանում պետական կառավարման համակարգը ինչպես է արձանագանքում ճգնաժամերին։
«Նույնիսկ սեպտեմբերի 30-ին Հայաստանը հնարավորություն ուներ եթե ոչ հաղթելու, ապա «ոչ ոքի անելու» այդ պատերազմը, իսկ գուցե նաև հաղթելու, որովհետև նույնիսկ այս խայտառակ կառավարման պայմաններում Ադրբեջանից պահանջվեց 44 օր, որպեսզի կարողանար ինչ-որ մի բանի հասնել, ու մեծ հարց է, թե Ադրբեջանը Շուշին կկարողանա՞ր պահել ևս երկու շաբաթ, որովհետև գործում էին իրենց վերջին ռեսուրսներով», - նշեց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր