Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

09 մայիս 2019 13:12

Դա ստորություն է. Արայիկ Հարությունյանը՝ Եռաբլուրում հայտնի ծաղկեպսակի մասին

Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսխորհուրդը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ այդ ծաղկեպսակի հետ կապ չունեն, դա սադրանք է: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով Եռաբլուրում լատինատառ գրառմամբ ժապավենով ծաղկեպսակի մասին:

Հարությունյանը նշեց, որ կատարյալ ստորություն է ինչ-ինչ համալսարանների հետ հաշիվները մաքրելու համար այս տոներն օգտագործելը. «Դա ուղղակի անընդունելի է: Նրանք, ովքեր արել են այդ քայլը, դատապարտելի քայլ են արել: Կոչ կանեմ այս նվիրական տոները չօգտագործել ինչ-ինչ քաղաքական նպատակների համար»:
Հարցին, թե ինչ քաղաքական նպատակ կարող է ունենալ արվածը, Արայիկ Հարությունյանը հերքեց վայրկյաններ առաջ արած իր հայտարարությունը. «Ես չասացի, որ դա քաղաքական նպատակ է: Ես ասացի, որ բոլոր նրանք, ովքեր փորձում են տոներով իրենց հաշիվները մաքրել, անընդունելի բան են անում»:
***
Քիչ անց ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը հաղորդագրություն տարածեց.
ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԵՐՔՈՒՄ Է, որ այս ծաղկեպսակն ուղարկվել է մեր կողմից և հորդորում բոլոր լրատվականներին տարածել լուրն առ այն, որ ՆԵՐԿԱՅԻՍ ԵՊԼՀ ՈՒԽ-ը ոչ մի առնչություն չունի այս ծաղկեպսակի հետ։
Հարգենք Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակը, և նման սուրբ ու հաղթական օրը չպղծենք նենգությամբ։

Շնորհավոր մայիսի 9։
ԵՊԼՀ ուսանողական խորհուրդ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր