Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

24 մայիս 2019 12:17

Տեսանյութ.Արթուր Վանեցյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ դավադիրների և հող հանձնողների հայտարարության մասին

 
«ԱԱԾ-ն մշտապես զբաղվում է իր գործառույթներով, բայց այս պահին զերծ կմնամ մեկնաբանություններից»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ ի պատասխան լրագրողի հարցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական համակարգի բարեփոխումների մասին իր ելույթում հայտարարեց, որ դեռ նախընտրական շրջանում խոսել է դավադիրների և հող հանձնելու ծրագրերի մասին, ի՞նչ է արել ԱԱԾ-ն այս ամիսների ընթացքում:
Դիտարկմանը, որ Իրանում ևս վարչապետը խոսել էր արտերկրյա գործակալների մասին, Վանեցյանը միայն ասաց. «Այդ հարցով մեկնաբանություն չեմ տալիս»:
«Ես անհրաժեշտություն եմ տեսնում առհասարակ, որպեսզի հասարակության շրջանում չմնան կասկածներ որևէ պետական պաշտոնյայի կապերի, անցյալի, գործունեության օրինականության, ունեցվածքի և այլնի մասին։ Պետք է անել ամեն ինչ` դա կկոչվի վեթինգ, թե կկոչվի այլ մի բան, պետք է հասարակության շրջանում բոլոր կասկածները փարատվեն, թե այս պաշտոնատար անձին որտեղից այդ ունեցվածքը, նրա նշանակման պատմությունը, կապերը և այլն»,-  զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով վեթինգին:
Հարցին, որ այսօր էլ շատ են հրապարակումները, որ խնամի-ծանոթ-բարեկամով են կառավարությունում աշխատանքի անցնում, Ա.Վանեցյանը պատասխանեց. «Եթե կլինեն այն միջոցառումները, որոնք նախատեսվում են, դրանից հետո բոլոր հարցերի պատասխանները կստանանք»։
Ըստ նրա՝ կոռուպցիայի դեմ պայքար եղել է թավշյա հեղափոխության հաջորդ օրվանից: Այդ պայքարը նա «անզիջում» անվանեց.
«Առաջնագծում եղել է ԱԱԾ-ն։ Եվ մինչև այսօր մենք իրականացնում ենք օրենքով վերապահված մեր լիազորությունները»:
Հարցին՝ վարչապետի հայտարարություններից հետո ԱԱԾ-ն որևէ գործողություններ իրականացնո՞ւմ է դատավորների հետ կապված, ԱԱԾ տնօրենը պատասխանեց․ «ԱԱԾ-ում դոսյե չկա»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր