Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

25 մայիս 2019 17:34

Այդ ամենը կազմակերպել էին Բաքվի հրամանով, որպեսզի մի կերպ բարձրացնեն ժողովուրդի մարտական ոգին

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամանակին, որ ասում էինք Նախիջևանի հատվածում ադրբեջանական զորքերն անիմաստ տեղաշարժ են արել, որի արդյունքում սխալ տեղեր են դիրքավորվել, շատերը չէին հավատում, կարծում էին խաբում ենք կամ փորձում ենք թեման շեղել, բայց սեփական աչքերով այդ ամենը տեսնելուց հետո ցանկացած անձ կփաստեր դա, որ ադրբեջանական իբր նոր դիրքերը ամբողջությամբ գտնվում էին հայկական զինված ուժերի 100 տոկոսանոց վերահսկողության տակ: Որոշ դիրքերում ադրբեջանական զորքը նույնիսկ սննդի խնդիր ուներ, քանի որ ժամանակին չէին կարողանում ապահովել դիրքում գիշերող անձնակազմի սնունդը:
Հիմա այդքան էլ շատ ժամանակ չի անցել ու ՀՀ ՊՆ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար Անդրանիկ Փիլոյանը պաշտոնապես հայտարարեց, որ այս տարի Նախիջևանի հետ շփման գծում իրավիճակը կայուն է: Դրան գումարած նա հայտնեց, որ անցած տարի Ադրբեջանի կառուցած դիրքերը հիմա լքված են։ Գնդապետի խոսքով` ադրբեջանցիները լքել են դիրքերը ձմռանը նորմալ մատակարարմամբ ապահովելու անհնարինության պատճառով։
Ադրբեջանական կողմը հայտարարում էր, որ Նախիջևանի հատվածում 11 հազար հա տարած է գրավել, իհարկե նրանք չկարողացան ապացուցել կամ որևէ կերպ ցույց տալ իրենց գրաված տարածքները, քանի որ այդ տեղաշարժը իրականում հենց իրենց տարածքում էր տեղի ունեցել: Այդ ամենը կազմակերպել էին Բաքվի հրամանով, որպեսզի մի կերպ բարձրացնեն ժողովուրդի մարտական ոգին, ինչը չէր ստացվել, քանի որ ամբողջ դիրքերը անիմաստ ու անպետք հատվածներում էին տեղադրվել»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր